ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ՝ 2002թ.

Ծնվել է 1952 թ. փետրվարի 9-ին, Երևանում, գրող Մնացական Թարյանի ընտանիքում:
Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը և ՀԿԿ Կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանի փիլիսոփայության բաժինը: Աշխատել է դպրոցում, մամուլում («Հրազդան», «Երեկո¬յան Երևան», «Պիոներ»), այնուհետև՝ ՀԽՍՀ հրատարակչու¬թյուն¬ների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեում: 1992 թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ կառավարության աշխա¬տակազմում՝ որպես գլխավոր մասնագետ-խմբագիր: Նրա ստեղծագործությունները՝ գրված թեˊ մեծերի և թեˊ մանուկների համար, մշտապես տպագրվել են մամուլում, գրական տարեգրքերում, ալմանախներում, անթոլոգիաներում, հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Կատարում է նաև գեղարվեստական թարգմանություններ: Ավելի քան մեկուկես տասնյակ բանաստեղծական գրքերի հեղինակ է: Հայաստանի ժուռնալիստների միության (1980 թ.), Ռազմածովագիրների միջազ¬գային ընկե-րակցության (1997 թ.), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության (1999 թ.) անդամ է:

ԵՐԿԵՐ

1. Ես քո զինվորն եմ, Հայաստաˊն (բանաստեղծություններ), Եր., 2017:
2. Հարյուր ճերմակ վարդ՝ սիրո և հիշատակի խոնարհումով (բանաստեղծություններ), Եր., 2015:
3. Արևային աստղաթափ (բանաստեղծություններ), Եր., 2012:
4. Հավատո հանգանակ (բանաստեղծություններ), Եր., 2003:
5. Բախտախաղ (բանաստեղծություններ), Եր., 1989:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից և անգլերենից)

1. Լաֆոնտենի առակները (գրեթե ամբողջությամբ՝ Ա. Թարյանի փոխադրությամբ), Եր., 2017:
2. Պեյո Յավորով, Ամպհովանու հետքերով (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Եր., 1992:
3. Շոթա Նիշնիանիձե, Դիմակների մնջախաղ (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմա-նու¬թյամբ), Եր., 1987:
4. Ալեքսանդր Պուշկին, Ընտիր երկեր (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Եր., 1985:
5. Խաղաղ Դոնի բանաստեղծներ (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Եր., 1983:

Հասցե՝ Երևան 14, Դավիթ Անհաղթի 19/1, բն. 14,
հեռ. բն. 24-54-88, աշխ. 51-58-91, բջջ. 094-544-524։