ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրականագետ, հրապարակախոս, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1984թ.

Ծնվել է 1939թ. հուլիսի 4-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»)։ Դասախոսել է ԵՊՀ-ի և «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Այժմ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն է, լրագրության, լեզվի և գրականության ամիոնի վարիչը է։ Նա Ժուռնալիստների միության և ռազմածովագիրների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Եղել է Հայաստանի մանկավարժական ընկերության նախագահության, լուսավորության նախարարության կոլեգիայի, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական խորհրդի, «Հրաչյա Աճառյան» համալսարանի գիտական խորհրդի անդամ։ Բազմաթիվ գրականագիտական ակնարկ-ների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Զբաղում է մանկապատանեկան գրականության հարցերի ուսումնասիրությամբ։ Շուրջ 50 գրքերի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր), Երևան, 2013։
2. Արևմտահայ մանկապատանեկան գրականություն (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր), Երևան, 2013։
3. Ճանապարհորդություն մանկության մոլորակում, Երևան, 2013։
4. «Ոսկեդարից» մինչև… 21-րդ, (երկու գրքով) (հայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագծեր), Եր., 2008-2009։
5. Դասը վարում է գրողը (4 պրակով, գրական-կենսամատենագիտական ակնարկներ, գրողների դիմանկարի էսքիզներ), Եր., 2002-2006։
ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2009 թ. արժանացել է ՀՀ կրթության ու գիտության նախարարության Ոսկե մեդալի։
3. 2009 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
4. 2004թ. «Դասը վարում է գրողը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
5. 1989թ. կրթության ոլորտում ունեցած վաստակի համար արժանացել է Հայաստանի լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալի։
Հասցե՝ Երևան 19, Գյուլբենկյան 2 / 1, բն. 54
հեռ. բն.՝ 26-00-81, բջջ. 093 34 42 11։