ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1957թ.

Ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս)։ Վախճանվել է 21.08.2017թ.
1948թ. ընտանիքով ներգաղթել են Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի (Ռուսաստան) հեռակա մանկավարժական ինստիտուտը և Մոսկվայի բարձրագույն սցենարական կուրսերը։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, պաշտոնավարել է ՀԳՄ-ում որպես վարչության քարտուղար, եղել է «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, ՀՀ Մշակույթի առաջին նախարար (1991-92 թթ.)։ Հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, պիեսների, որոնց մեծ մասը պատմական է։ Նրա պիեսները բեմադրվել են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Կատարել է թարգմանություններ անգլերենից։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ է։
Շուրջ 35 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ոտքի, դատարանն է գալիս (պիեսներ), Եր., 2014։
2. Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը, Եր.,2001։
3. Վերջին արևագալը, Եր.,1989։
4. Արշակ Երկրորդ, Եր.,1977։
5. Կլոդ Ռոբերտ Իզերլի, Եր.,1968։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)

1. Էռնեստ Հեմինգուեյ, Հրաժեշտ զենքին, Եր., 1972։
2. Էռնեստ Հեմինգուեյ, Կիլիմանջարոյի ձյուները, Եր.,1963։
3. Գրեհեմ Գրեն, Խաղաղ ամերիկացին, Եր., 1963։
4. Էրսքին Քոլդուել, Տաք գետը, Եր.,1962։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։
2. 2005 թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման։
3. 1999թ. «Խոր Վիրապ» պիեսի համար արժանացել է գրական պետական մրցանակի։
4. 1988թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
5. 1981թ. «Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի։

Հասցե՝ Երևան 33, Կասյան 3, բն. 15
հեռ. բն. 27-16-92։