ԼԵՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 1989թ.

Ծնվել է 1950 թ. օգոստոսի 12-ին, Ալավերդու շրջանի Օձուն գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ):
Ավարտել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկումը:
Ավելի քան երեք տասնամյակ աշխատել է քաղաքի կերպարվեստի թանգարանում որպես գիտաշխատող: Եղել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյի Կիրովականի բաժանմունքի ներկայացուցիչ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար (2003-ից)։ Այժմ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենն է (2006-ից):
Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում և «Նոր ձայներ», «Հայուհիներ», «Գրական Լոռի», «Հայ արդի քնարերգություն» անթոլոգիաներում:
Թարգմանվել է նաև ռուսերեն, տպագրվել Մոսկվայի «Լիտերատուրնայա գազետա» և ԱՊՀ երկրների գրողների ռուսալեզու տարեգրքում:

ԵՐԿԵՐ

1. Վերջին ժպիտ, Եր., 2013։
2. Թափուր կառամատույց, Եր., 2000։
3. Հայաստան, բարության փորձաքար, Վ., 1999։
4. Մոռացվածների երգը, Եր., 1990։
5. Ծառեր, Եր., 1977։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Ք. Վանաձոր, Վարդանանց 13/38
հեռ. բն. 2-57-84, աշխ. 4-30-93, բջջ. 093 80 01 38