ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ

Լրագրող, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ.

Ծնվել է 1926թ. ապրիլի 3-ին, Կրասնոդարի երկրամասի Դուբինկա գյուղում (այժմ` Ռուսաստանի Դաշնություն)։
Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի տարբեր խմբագրություններում, եղել է ՀԳՄ Մշակույթի բաժնի վարիչ։ Պատրաստել է բազմաթիվ հեռուստահաղորդումներ հայ և օտարազգի կինոգործիչների մասին, հեղինակ է փաստավավերագրական ֆիլմերի («Ծաղկաձոր», «Ոտնաման»), հարցազրույցների, ակնարկների, որոնք տպագրվել են գրական մամուլում։
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Մենք, տղաներս սփյուռքի, Եր., 2010։
2. Սևդ նուազ, ճերմակդ շատ…, Եր., 2006։
3. Հիշատակի խարույկ, Եր., 1999։
4. Մարիետա Շահինյանի հետ, Եր., 1981։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Մարիետա Շահինյան, Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին, Եր., 1987։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2006 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. Հայաստանի գերագույն խորհրդի կողմից արժանացել է «Մշակույթի վաստակավոր աշխատող» -ի կոչման։

Հասցե՝ Երևան 09, Թամանյան 1, բն. 6
հեռ. բն. 56-16-79։