ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

Հրապարակախոս, ճարտարապետ, Ճարտարապետության դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1937 թ. ապրիլի 22-ին Ալավերդու շրջանի Շնող գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Վախճանվել է  2018 թ.

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության, ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնների ավագ դասախոս։
Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի հոդվածների։

ԵՐԿԵՐ

1. Թումանյանի ընտանեկան աշխարհը, Եր., 2011։
2. Ոգի, գույն, կերպար, Եր., 2009։
3. Հովհաննես Թումանյան. հայրենագիտական համանվագներ, Եր., 2005։
4. Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Եր, 2001։
5. Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր, 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. «Ոգի, գույն, կերպար» գրքի համար արժանացել է ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի։
2. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 1990 թ. «Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները» գրքի համար արժանացել է Սո‎ֆ‎իայի (Բուլղարիա) միջազգային բիենալեի մրցանակին։
4. 1968 թ. արժանացել է «ԳԴՀ -20» մեդալի։

Հասցե՝ ք. Երևան 62, Նոր Նորքի 2-րդ զանգված,
շ. 8, բն. 13,
հեռ. բն. 63-82-63, բջջ. 091-84-08-54