Структура
ՀԳՄ նախագահ

Էդվարդ Միլիտոնյան Հեռ.՝ 56-38 11
Կենսագրություն
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ Բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ անդամ 1977թ.
Ծնվել է 1952թ. մայիսի 12-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում («Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն»)։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետ։ Այժմ ՀԳՄ նախագահն է և ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը։ Հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները՝ հասցեագրված թե մեծերին և թե մանուկներին, պարբերաբար տպագրվել են տարբեր լեզուներով (15 գիրք)։ Նրա նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում։ Արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման (2012 թ.)։ 43 հայերեն գրքի հեղինակ է։ԵՐԿԵՐ
1. Է, Եր., 2013։ 2. Ձիու քայլ (դրամատուրգիա), Եր., 2004։ 3. Վահագն վիշապաքաղի արկածները (արձակ), Եր., 2003։ 4. Այս պահին, Եր., 2003։ 5. Գնելը դրսում, Գնելը ներսում, Եր.,1982։ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2013 թ. «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի։ 2. 2012 թ. Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի։ 3. 2007 թ. «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։ 4. 2005 թ. «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ 5. 1987թ. «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի։ Հասցե՝ Երևան 05, Յու. Գագարինի 135, հեռ. բն. 77-20-30, աշխ. 52-86-00, 56-38-11։
Ողջույնի խոսք
Հարգելի բարեկամ,
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի գրողների միության պաշտոնական կայքում:      2005 թվականին հիմնվելուց հետո, տարբեր հանգամանքների բերումով, այն գրեթե մեկ տասնամյակ չէր թարմացվել ու նորացվել, ինչը որոշակի բացեր էր առաջացրել Հայաստանի գրողների միության գործունեությունը ժամանակին ու բազմակողմանիորեն գրական հանրությանը ներկայացնելու գործում: Ուրախալի է, որ այն դարձյալ իր դռներն է բացում գրասեր հասարակության առջև Հայաստանի գրողների միության 80-ամյակի հոբելյանական այս օրերին՝ ներկայանալով ոչ միայն նոր բովանդակությամբ, այլև նոր ձևավորմամբ, նյութերի մատուցման եղանակների բազմազանությամբ:       ՀԳՄ կայքից օգտվողները նրա էջերում կգտնեն ոչ միայն Գրողների միության պատմությանն ու օրենսդրությանը, կառուցվածքին ու գործունեության սկզբունքներին, այլև այսօրվա աշխատանքային հևքին՝ կայացվող որոշումներին, կազմակերպվող միջոցառումներին, գրական կապերին, հանդիպումներին, քննարկումներին վերաբերող բազմակողմանի նյութեր:      ՀԳՄ պաշտոնական կայքի նպատակն է Հայաստանի գրողների միությունում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների, մշակույթի ու գրականության ոլորտին վերաբերող օրենսդրական և այլ բարեփոխումների մասին հանրությանը ժամանակին և մատչելի տեղեկատվության մատուցումը, հետադարձ կապի ապահովումը:
Խոսք ՀԳՄ 80-ամյակի առթիվ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ
     Յուրաքանչյուր փորձառու և խելամիտ հոբելյարի հատուկ է՝ մի պահ սևեռվել, անցած ուղին քննել դրվագ առ դրվագ և ապա արդարամտության կշեռքով ու խղճի մտոք կշռելուց հետո այդ շարժանկարի հում նյութից մոնտաժել, թողնել կարևորը, արժանին, ուսանելին, առանցքայինը և այդպիսով ամփոփել անցած ճանապարհի հացը և դնել այսօրվա սեղանին։      Այս կերպը որքան հատուկ է անհատին, նույնքան էլ՝ որևէ կազմակերպության։      Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է։ Նա ետ է նայում և բազմիցս վերլուծված ինքնակենսագրության էջերում չի կարող վերստին չտեսնել ստեղծագործական հաջողություններ, ցավ ու դառնություն, ստալինյան բռնապետության դաժան արհավիրք, որին զոհ գնացին մեր մեծերից Չարենցը, Բակունցը, Թոթովենցը։ Դատապարտելով անհատի պաշտամունքի համատարած մամլիչի գազանային դեմքը, հոբելյարը ցավով և ինքնադատության խիզախումով փաստում է, որ այդ մսաղացի ատամների տակ հայ գրողներից ոմանք չէին խորշում նետել իրենց գրչակից ընկերների մարմինն ու հոգին։      Մխիթարականն այն է, որ բազմաթիվ գրողներ պահպանեցին տաղանդավոր մարդուն առանձնացնող մաքուր և աննախանձ կենսակերպը։ Հովհաննես Թումանյանի «Վերնատուն» գրական եղբայրության ուժը շարունակվում էր Իսահակյանի և Դեմիրճյանի բարեպատեհ ներկայությամբ։ Ի հեճուկս այս դժնի տարիների, հայտնվել էին երիտասարդ տաղանդավոր գրողներ, որոնց մի մասին ոտնատակ կտա 2-րդ համաշխարհային պատերազմը, մյուսները կդիմանան ու կստեղծեն բարձր գրականություն։ Գրչի և զենքի միասնության ժամանակ էր։      Մեծ եղեռնի վերքերը չէին սպիացել, բայց դրա մասին խոսելն ու գրելը ազգայնության պիտակով էր հաճախ նշավակվում։ Մնում էր պատմության խորքերից պեղել հայրենապահպանության ու ազգային նկարագրի կարևորությունն հաստատող թեմաները, որոնց հիմքի վրա ստեղծվեցին կոթողային վեպեր, պոեմներ, դրամաներ (այժմ դասական համարվող)։      Պատերազմն ավարտվեց, սակայն ազգային մտածողության դեմ թաքուն և բացահայտ պայքարը վերջ չունեցավ։ Դրան գումարվեց ֆորմալիզմի անվան տակ մշակույթի ու գրականության հալածանքը։ Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը և այլ գրողներ բանտերում և աքսորավայրերում էին։ Պատերազմի տարիներին թրծված սերունդ կար, որը ոտքի էր կանգնել, փորձում էր Չարենցի և Բակունցի արգելված հանճարեղ գրքերի ընթերցողն ու նրանց ավանդների շարունակողը լինել։ Ժողովուրդը փնտրում էր գիրքը, գրողները տպագրվում էին բազմահազար տպաքանակներով, հատկապես ազգային թեմաներով գրքերը։ Այս երկերը իրենց գեղարվեստի ուժով նախապատրաստեցին 1965 թվականի ազգային ինքնագիտակցության պոռթկումը։      Ժողովուրդը գրականության մեջ փնտրում էր ճշմարտություն, ազատություն, հայրենասիրություն։ Խրուշչովյան ձնհալից հետո 60-ականների սերունդը բացված առագաստներով մղվեց Արևմուտք և Արևելք, անցյալի ու ներկայի՝ նախկինում արգելված թեմաների դյութիչ տարածքները։      Եկավ նաև «Գարուն» ամսագրի ժամանակը։ Այս հզոր թափի հզոր ակորդն համընկավ գորբաչովյան պերեստրոյկան լուրջ ընդունած Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ընդվզման հետ։ Արցախի և Հայաստանի գրողների միությունները կիզակետում էին։ Երկրապահի շտաբը ՀԳՄ շենքում էր։ Բանակաշինության, անկախ պետականության կառուցման գործում և պատերազմի դաշտում գրողների անունները ետին շարքերում չէին։ Նորից գրչի ու զենքի միասնության ժամանակն էր։ Խորհրդային Միության անվանի գրողների շարքում հռչակվում էին հայ բանաստեղծների ու արձակագիրների անուններ, նրանց գրքերը թարգմանվում էին օտար լեզուներով։ Տպաքանակները վայել էին աշխարհի մեկ վեցերորդ մասը տիրապետող երկրին։ Հոնորարները զգալի էին, սոցիալական հարցերը լուծվում էին պետական միջոցների հաշվին։ Սակայն ոչ ոք չի կարող ժխտել, որ այս ամենի հետ գործում էին նաև հանրապետությունների միջև քանոնով գծված սահմանները, միակուսակցականության ու գաղափարախոսության ոչ պակաս կոշտ սահմաններն ու սահմանափակումները։      Բազմաթիվ ազգամիջյան, սահմանային, քաղաքական, մարդու իրավունքների, դեմոկրատական խնդիրների թեժ, եռացող հողմերն ու փոթորիկները քանդեցին Խորհրդային Միությունը։      Շատերը մտավախություն ունեին, թե անկախացած Հայաստանի Հանրապետությունը կարող է մնալ հսկա պետության փլատակների տակ, սակայն դժվարին մաքառումով ոչ միայն կանգուն մնաց, այլև Արցախին թիկունք եղավ, հայության միասնականության հրով թրծվեց Հաղթանակի սուրը։ ՀԳՄ 70-ամյակին նվիրված խոսքում Լևոն Անանյանը գրել է. «Անկախության գլխապտույտ արբեցումը, պատերազմը, սոցիալական խոր ճգնաժամը՝ վայրի շուկայի չվերահսկվող բարքերով, որոշ տեղատվություն ու նահանջ արձանագրեցին մեր գրականության դաշտում։ Սակայն վերջերս առկա է նկատելի բեկում ինչպես գրողի հանիրավի խաթարված հեղինակության վերականգնման, այնպես էլ գրահրատարակչության խթանման, գիրք-ընթերցող կապի աշխուժացման ոլորտներում»։      Իսկ վերջին տասնամյակում անուրանալի ջանքով ՀԳՄ¬ն ընդարձակեց հայ գրականության քարոզչության և տարածման սահմանները, բազմաթիվ լեզուներով հրատարակվեցին հայ գրողների գրքեր, անթոլոգիաներ։ Ավանդական դարձան սփյուռքահայ և օտարագիր հայ գրողների համաժողովները։ Փաստենք, որ այլևս ՀԳՄ անդամ են սփյուռքահայ գրողները։      Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելուն, կարծում ենք, նպաստել էր նաև Հայաստանի գրողների միության գործունեությունը, նրա ներկայությունը բազմաթիվ միջազգային գրքի ցուցահանդեսներում, փառատոներում։      Այժմ ՀԳՄ-ն ունի իր հրատարակչությունը, տպարանը։ Նրա անմիջական գլխավորությամբ են վերականգնվել Մանկապատանեկան գրքի շաբաթը, Թարգմանչաց տոնը, Վարդատոնը, Գիրք նվիրելու օրը, դասական գրողների մեծարման օրերը։ 2013 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոն։ Հրատարակվում են ժամանակակից գրողների գրքերը, թարգմանիչների և գրականագետների երկերը։ Գործում է գրական մամուլը։ Մեր Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները աշխարհում, երևի, եզակի, անվճար հանգստանալու և ստեղծագործելու հնարավորություն են տրամադրում մեր միության անդամներին։      Որոշակի գործունեություն է ծավալել Համահայկական գրական հիմնադրամը։      Սակայն պիտի նշենք, որ այսօրվա ընդարձակված գրական դաշտի կարիքները համարժեք պետական և մասնավոր աջակցության պահանջ ունեն։ Ամեն տասնամյակ իր խնդիրներն է առաջադրել, թվում է, մեր պատմությունը խտացված ներկայացել է մեզ, գումարած նոր մարտահրավերներ՝ գլոբալացում, Արցախի հիմնահարցի արդարացի լուծում, Մեծ եղեռնի ճանաչման ու հատուցման պահանջ, հայ ինքնության պահպանման կամք, երկրի կողմնորոշման քաղաքականության հարց, արտագաղթը ներգաղթի վերածելու գործնականություն։      Հավատացած ենք, որ միայն տաղանդավոր գրականությունն է ի վիճակի այս բախտորոշ, ճակատագրական ու կենսական հարցերն ամփոփել սեղմ, ջղուտ բջիջներում ու հյուսվածքներում և ապագային պարզել այս ժամանակի ճշմարիտ քարտեզը։ Այսպիսի գրականության պահանջ ունեն աշխարհի բոլոր լավ ընթերցողները։ Կարծում եմ մեր երկիրն ու ժողովրդի ոգին աշխարհին ներկայացնելու ամենաճշմարիտ ճանապարհն է սա։      Գուցե միամտորեն կարծում եմ նաև, որ գրականությունն է մեր պատմության, պետականության և ապագայի անկյունաքարը։      Այսօր ոմանք վիճարկում են ստեղծագործական միությունների լինել-չլինելու հարցը։ Մարդկությունը, բարեկամներ, գնում է միությունների, այսինքն՝ ընկերակցությունների ստեղծման ճանապարհով։ Փաստերը հայտնի են։ Գրողների միությունը այսօր ևս մնում է գրական մշակների օջախ, նրանց հոգսը, որոշ առումով գրական կյանքը կազմակերպելու կառույց։ Այնպես որ ՀԳՄ-ն իր կառուցողական կեցվածքը կցուցանի նաև ապագայում, հարստանալով յուրաքանչյուր գրողի հոգևոր տուրքով։      Հայաստանի գրողների միության ամեն անդամ անհատական իր ուղին ու գեղարվեստի ըմբռնումն ունի, սակայն միասնական ենք մի հարցում՝ ազնիվ ու ճշմարիտ լինել սպիտակ թղթի առջև։      80-ամյա մեր միությանը սպասում են գալիքի երգասանները։      Գողթան երգիչների սովորությամբ միանանք նրանց՝ շարունակելու բանն, որն ի սկզբանե էր և անվերջ։
Ղեկավարություն

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան Հեռ.՝ 56-38 11 Կենսագրությունը

ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյան Հեռ.՝ 56-41-42 Կենսագրությունը

Գրողների տան գործադիր տնօրեն Ղուկաս Սիրունյան Հեռ.՝ 56-18-64 Կենսագրությունը
ՀԳՄ վարչություն
1. Ադալյան Նորայր
2. Ալեքսանյան Վառլեն
3. Ալեքյան Բագրատ
4. Ավագյան Արևշատ
5. Ավետիսյան Զավեն
6. Արա Հուսիկ
7. Աթաբեկյան Ներսես
8. Բեգլարյան Սամվել
9. Գաբրիելյան Վազգեն
10. Դանիելյան Սուրեն
11. Դավթյան Գագիկ
12. Դեմիրճյան Պետրոս
13. Դևրիկյան Վարդան
14. Զեյթունցյան Պերճ
15. Էդոյան Հենրիկ
16. Թամրազյան Հրաչյա
17. Իսահակյան Ավետիք
18. Խանջյան Գուրգեն
19. Խոդիկյան Կարինե
20. Կարապետյան Անդրանիկ
21. Հակոբյան Վարդան
22. Հարությունյան Սուսաննա
23. Հովհաննիսյան Ալիս
24. Հովսեփյան Ռուբեն
25. Ղազարյան Նորայր
26. Մաթևոսյան Հրաչյա
27. Միլիտոնյան Էդվարդ
28. Մելոյան Ֆելիքս
29. Միկոյան Մանվել
30. Մկրտչյան Սամվել
31. Մկրտչյան Շանթ
32. Մուրադյան Դավիթ
33. Մուրադյան Սուրեն
34. Մուղնեցյան Վահագն
35. Մուշեղյան Ալբերտ
36. Նալբանդյան Ալբերտ
37. Նիկողոսյան Արքմենիկ
38. Ջանիկյան Գրիգոր
39. Սաղաթելյան Վահան
40. Սարգսյան Դավիթ
41. Սարգսյան Լիպարիտ
42. Սարդարյան Ռոմիկ
43. Սարուխան Հրաչյա
44. Սիրունյան Ղուկաս
45. Վահե Արսեն
46. Վան Արյան
47. Վարդանյան Սերգեյ
48. Վարդումյան Հովիկ
49. Տոնոյան Թադևոս
50. Տեր-Ղազարյան Վահան
ՀԳՄ նախագահություն
1. Ալեքսանյան Վառլեն
2. Ավագյան Արևշատ
3. Աթաբեկյան Ներսես
4. Գաբրիելյան Վազգեն
5. Դավթյան Գագիկ
6. Դեմիրճյան Պետրոս
7. Զեյթունցյան Պերճ
8. Էդոյան Հենրիկ
9. Իսահակյան Ավետիք
10. Խանջյան Գուրգեն
11. Խոդիկյան Կարինե
12. Հակոբյան Վարդան
13. Հովհաննիսյան Ալիս
14. Հովսեփյան Ռուբեն
15. Միլիտոնյան Էդվարդ
16. Մուրադյան Դավիթ
17. Նալբանդյան Ալբերտ
18. Սարգսյան Դավիթ
19. Սարուխան Հրաչյա
20. Վարդումյան Հովիկ
21. Սիրունյան Ղուկաս
22. Բալայան Զորի (պատվավոր անդամ)
Վերստուգիչ հանձնաժողով
նախագահ` Սամվել Կոսյան
անդամներ` Հրաչյա Սարիբեկյան
Ռաֆայել Սահակյան
Կարլոս Եղիազարյան
Վլադիմիր Հայրապետյան
Աշխատակազմ
Բաժիններ
Մշակույթի բաժին Ղեկ.՝ Կարինե Մեսրոպյան հեռ.՝ 56-18-64 Միջազգային կապերի բաժին Ղեկ.՝ Հերմինե Նավասարդյան հեռ.՝ 56-21-90 Ուղեգրերի բաժին Ղեկ.՝ Լյուդմիլա ……. հեռ.՝ 56-45-70 Գրադարան վարիչ՝ Մարգարիտ Շախսուվարյան հեռ.՝ 54-45-82 Գործերի կառավարիչ Կառավարիչ՝ Հեղինե Նազարյան հեռ.՝ 56-45-70 Հաշվապահություն Գլխավոր հաշվապահ՝ Բալենյա Բադասյան հեռ.՝ 56-41-43 Պահակատուն հեռ.՝ 56-38-21
ՀԳՄ ենթակայության կառույցներ
Մասնաճյուղեր
ԼՂՀ-ում ղեկ.՝ Վարդան Հակոբյան հեռ.՝ (0479) 4-18-59, բջջ. 097 21 05 16 Լոռու մարզային ղեկ.՝ Մանվել Միկոյան հեռ.՝ (0322) 4-60-27, բջջ. 093 35 44 41 Գյումրու մարզային ղեկ.՝ Անդրանիկ Կարապետյան հեռ.՝ (0312) 6-23-43, բջջ. 099 00 11 25, 094 00 11 25 Սյունիքի մարզային ղեկ.՝ Արկադի Ծատուրյան հեռ.՝ (0284) 2-23-87, բջջ. 077 19 73 09 Տավուշի մարզային ղեկ.՝ Սամվել Բեգլարյան հեռ.՝ (0263) 2-22-44, բջջ. 077 07 33 67 Գեղարքունիքի մարզային ղեկ.՝ Նորայր Ղազարյան հեռ.՝ բջջ. 095 73 13 99 Արմավիրի մարզային ղեկ.՝ Ռաֆայել Սահակյան հեռ.՝ (0237) 6-52-40, բջջ. 093 24 06 36 Կոտայքի մարզային ղեկ.՝ Հակոբ Հարություն հեռ.՝ բջջ. 094 25 08 05 Վայոց ձորի մարզային ղեկ.՝ Ֆոլիկ Հակոբյան հեռ.՝ (0281) 2-13-87, բջջ. 093 86 83 56 Արագածոտնի մարզային ղեկ.՝ Արևշատ Ավագյան հեռ.՝ (010) 24-16-78, բջջ. 055 23 45 40 Արարատի մարզային ղեկ.՝ Մանասէ հեռ.՝բջջ. 093 26 89 61Բաժանմունքներ
արձակի (ղեկ.՝ Ալիս Հովհաննիսյան, հրապարակախոսություն՝ Գրիգոր Ջանիկյան) չափածոյի (ղեկ.՝ Արևշատ Ավագյան) դրամատուրգիայի (ղեկ.՝ Կարինե Խոդիկյան) թարգմանական գրականության (ղեկ.՝ Շանթ Մկրտչյան) գրականագիտության և գրաքննադատության (ղեկ.՝ Ավետիք Իսահակյան, Սուրեն Աբրահամյան) մանկապատանեկան գրականության (ղեկ.՝ Անուշ Վարդանյան) ռուսալեզու գրականության (ղեկ.՝ Սերգեյ Մուրադյան) քրդական գրականության (ղեկ.՝ Ալիխանե Մամե) խորհուրդ՝ երիտասարդ գրողների հետ աշխատանքների համակարգման ՀԳՄ հրատարակչություն Տնօրեն՝ Բագրատ Ալեքյան հեռ.՝ 56-42-13, բջջ. 093 34 02 05 «Լևոն-Զավեն Սյուրմելյան» տպագրատուն Տնօրեն՝ Վան Արյան հեռ.՝ 54-33-17, բջջ. 091 41 54 18) «Նոր գիրք» գրախանութ Տնօրեն՝ Վահրամ Եղիազարյան հեռ.՝ բջջ. 098 42 03 44ՀԳՄ Գրական հիմնադրամ
Հոգաբարձուների խորհուրդ Նախագահ` Նորայր Ադալյան Տնօրեն` Լևոն Բլբուլյան հեռ.՝ 56-21-90 Հաշվապահություն Գլխավոր հաշվապահ` Անահիտ Պողոսյան հեռ.՝ 56-18-64 Պոլիկլինիկա «Սպեղանի» տնօրեն` Գուրգեն Մուրադյան հեռ.՝ 27-06-72Ստեղծագործական տներ
Ծաղկաձորի ղեկ՝ Մովսես Մանուկյան հեռ.՝ 28-10-81 Սևանի ղեկ.՝ Գնել Միլիտոնյան հեռ. 093 75 00 00, 094 30 80 81Գրական մամուլ
«Գրական թերթ» խմբագիր՝ Կարինե Խոդիկյան հեռ.՝ բջջ. 093 50 50 64 «Նորք» տնօրեն՝ Ռուբեն Հովսեփյան խմբագիր՝ Ֆելիքս Մելոյան հեռ.՝ 55-45-17 «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) խմբագիր՝ Ալբերտ Նալբանդյան հեռ.՝ 56-35-57 «Գրեթերթ» խմբագիր՝ Գուրգեն Խանջյան հեռ.՝ 56-21-90 «Ցոլքեր» խմբագիր՝ Հռիփսիմե հեռ.՝ 20-91-69 «Արտասահմանյան գրականություն» խմբագիր՝ Սամվել Մկրտչյան հեռ.՝ 060 44 54 54