ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140 Հոկտեմբերի 30-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակի առթիվ նրա շիրմաքարի շուրջ էին հավաքվել գրողներ, մշակութային գործիչներ, բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներ` հարգանքի տուրք մատուցելու Վարպետի հիշատակին: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ` «Իսահակյանը մեծ է և՛ իր ապրած կյանքով, և՛ իր գործունեությամբ, և՛ հարստահարվածի համար պայքարով, և՛ ազատության իր կոչերով […]