Նորություններ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գրողի ժամանակը. թվում է` ծեծված թեմա է, բայց այն խիստ կարևոր է: Ինչո՞ւ: Որովհետև պոեզիան իր էությամբ հիմնականում սոցիալական է, լուրջ պոեզիան, 20-րդ դարի պոեզիան՝ Բրեխտի, Մայակովսկու, Մանդելշտամի, Չարենցի, Պ. Սևակի պոեզիան այդպիսին է: Կան վերնախավի և պետության կողմից գաղտնի սահմանված մոդելներ. նրանք առաջարկում են գրողին հետևել իրենց ստեղծած այդ մոդելներին՝ […]

Կարդալ ավելին

Հրանդ Սիմոնեան – 90

Հրանդ Սիմոնեան – 90 Նոյեմբերի 20-ին լրացավ գրական մեծ բարերար, ազգային և հասարակական նվիրեալ գործիչ Հրանդ Սիմոնեանի 90 ամյակը: Հրապարակագիր, ՔՀԳՄիութեան պատուոյ նախագահ ու Հայ Դատի խոնարհ ծառայ՝ Հրանդ Սիմոնեանին: Ծառայելը, կեանք մը ամբողջ, յոբելեար Հրանդ Սիմոնեանը պատնէշի վրայ ամուր պահող կարգախօսը եղած է: Անպայման ընթերցողը հարց պիտի տայ, թէ մեր սիրելի Հրանդին յոբելեանը ի՞նչով […]

Կարդալ ավելին

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը Հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվեց արձակագիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը, որը կառուցվել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Նրա որդին` Տարոն Մարգարյանը, գրողի ժառանգների հետ հետևողականորեն շարունակելով նրա գործը, ավարտին հասցրին թանգարանի ներքին հարդարման և կահավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց թանգարանի ստեղծման նախապատմությունը և շեշտեց, […]

Կարդալ ավելին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնությունում «Հանս Շիլլեր» հրատարակչության լույս ընծայած Պարույր Սևակի «UND STICHT IN MEINE SEELE» («Ու ծակում հոգիս») գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ էդվարդ Միլիտոնյանը, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանին համարելով մեր մշակութային դեսպանը Գերմանիայում, շեշտեց, որ մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, […]

Կարդալ ավելին

Արևշատ Ավագյան – 75

Արևշատ Ավագյան – 75 Հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Գրականագետ, բան. գիտ. դոկտոր Սամվել Մուրադյանն իր խոսքում նշեց, որ գրողի հետ գրական երևույթների, գեղանկարչության, առհասարակ կյանք և արվեստ հարաբերության մասին խորհրդակցելիս միշտ տեսել է պրպտող, ստեղծագործելու ավյունով, ձիրքով լցված հզոր անհատականությանը, ում ամբողջ կյանքը […]

Կարդալ ավելին

Հայ-իրանական գրական կապեր

Հայ-իրանական գրական կապեր Հոկտեմբերի 30-ին, Իրանահայ գրողների միության նախաձեռնությամբ, Թեհրանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով` «Պահանջատիրություն» խորագրով: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ գործունեությունը, գրահրատարակչական ասպարեզը՝ ցեղասպանության թեմային առնչվող, ներկայացնելու առաքելությամբ: «Գաղափարն այն էր, որ 100-րդ տարելիցը նոր ազդակ էր, համախմբման նոր ուժ, հատկապես Հռոմի պապը հսկայական ազդեցություն […]

Կարդալ ավելին

Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ

Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ ԼՂՀ գրողների միության 5-րդ համագումարը, որտեղ անցած 5 տարում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Ինչպես նշեց Վ. Հակոբյանը, հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից որոշակի քայլեր են արվել Արցախի գրական ընտանիքը միջազգային գրական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Արցախցի լավագույն գրողները […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ես հիշում եմ Գրիգոր Լուսավորչի՝ Աստծու հետ զրույցներից մի հատված (էլ ո՞վ կարող էր Նրա հետ պարզ խոսելու հնարավորություն ունենալ, եթե ոչ նա): Այդ հատվածը շատ դիպուկ է բնորոշում մեր ազգի ուղին, մեր ազգի ընթացքը, մեր պատմության բոլոր ժամանակները և, բնականաբար, այս ներկա ժամանակը: Գրիգոր Լուսավորիչը հարցնում է. «Տեր […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Մելս ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ Արտացոլանքդ տեսնելու համար Պետք չէ, որ հաճախ հայելուն նայես, Ուրիշի աչքով նայիր քո տեսքին Ու կարտացոլվես դու ամբողջովին… Իսկ ես ամեն օր արթնանում եմ ու մտածում իմ ու բոլորիս մասին, թե այսօրը ի՞նչ է բերելու երկրիս. երևի մի պտղունց ուրախություն ու նաև ցավ ու մշտատև տագնապ: Այս գիշեր ադրբեջանական կողմից, ամեն […]

Կարդալ ավելին

Հավաքվող լուսափշուրներ

Հավաքվող լուսափշուրներ Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր, որքան էլ պարադոքսալ թվա, հայ ժողովրդի գոյաբանության խորհրդանիշներից ամենաընդգծունը Մեծ եղեռնն է, որը զարմանալիորեն թեմա և գիր չեղավ նույնիսկ Հրանտ Մաթևոսյանի համար, քանի որ ինչպես նա է խոստովանել, վախեցել է նրան դիպչելուց: Էդվարդ Միլիտոնյանը նոր լույս տեսած «Փշրված զարդանախշ» գրքում նույն երկյուղածությունն ունի. Ի՞նչ գրի ձեռքը, որ գիրը լինի իր […]

Կարդալ ավելին