Նորություններ

Լույս է տեսել վրաց բանաստեղծ Բաղաթեր Արաբուլիի հայերեն առաջին ժողովածուն ։

Էդվարդ Միլիտոնյանի և Գագիկ Դավթյանի թարգմանությամբ լույս է տեսել վրաց բանաստեղծ Բաղաթեր Արաբուլիի հայերեն առաջին ժողովածուն ։ (Առաջաբանը՝ Էդվարդ Միլիտոնյանի «Վան Արյան» հրատարակչություն)

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 24-ին , ժամը՝ 14-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա գրական ցերեկույթ«Հաղթանակների մայիս» խորագրով՝ նվիրված մայիսյան եռատոնին: Հրավիրվում են բանաստեղծություններ կարդալու ՀԳՄ անդամ բանաստեղծները: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Լուսեղեն ճանապարհ»(արձակ) և «Երևանյան էպոս» (պոեզիա) գրքերի շնորհանդեսը:

Մայիսի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Լուսեղեն ճանապարհ»(արձակ) և «Երևանյան էպոս» (պոեզիա) գրքերի շնորհանդեսը: Ցերեկույթը վարում էր Ալեքսանդր Սայադյանը: Բանաստեղծի ստեղծագործություններն արժևորեցին Վրեժ Սարուխանյանը(արձակագիր), Սամվել Բեգլարյանը(արձակագիր), Հասմիկ Վարոսյանը(բանաստեղծ), Սամվել Սևադան (գեղանկարիչ), Մարի Բարսեղյան- Խանջյանը(գրող, հրապարակախոս), Լենա Հարությունյանը(բանաստեղծ) և ուրիշներ: Շնորհանդեսի վերջում ելույթ ունեցավ նաև հեղինակը:

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության լիանիստ, որտեղ քննարկվեցին դրամատուրգիային վերաբերող հարցեր:

Մայիսի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության լիանիստ, որտեղ քննարկվեցին դրամատուրգիային վերաբերող հարցեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Զեկուցումով հանդես եկան Արմեն Ավանեսյանը(գրականագետ), Անուշ Ասլիբեկյանը(արձակագիր ), Նորայր Ադալյանը(արձակագիր), Սամվել Խալաթյանը(դրամատուրգ), Էլֆիք Զոհրաբյանը(արձակագիր, դրամատուրգ): Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Դավիթ Մուրադյանը(արձակագիր, կինոգետ), Կարինե Խոդիկյանը(«Գրական թերթ»-ի և «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր), […]

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Խանդութի «Պալատի ուրվականը» (արձակ) գրքի շնորհանդեսը:

Մայիսի 16-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Խանդութի «Պալատի ուրվականը» (արձակ) գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Ելույթ ունեցան Արևշատ Ավագյանը,(բանաստեղծ), Թորոս Թորանյանը(բանաստեղծ, արձակագիր), Շնորհիկ Շահինյանը(արձակագիր), Վիկտոր Հովհաննիսյանը(գրքի նկարիչ), Սամվել Բաղինյանը(դերասան) և հեղինակը՝ Խանդութը: ՀՀ վաստակավոր դերասան Ամիրամ Գալստյանը և դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը կարդացին Խանդութի պատմվածքներից:

Կարդալ ավելին

ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ

ՍԱՐՈ  ԳՅՈՒՄՐԵՑԻ Ցավով տեղեկացանք ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում բանաստեղծ, հրապարակագիր, «Համայնապատկեր» գրական-մշակութային ամսագրի հիմնադիր-խմբագիր ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ  (ԳՅՈՒՄՐԵՑՈՒ) մահվան մասին։ Մինչև 1998 թվականը հայրենիքում, ապա ԱՄՆ տեղափոխվելուց հետո, արտերկրում Ս. Գյոդակյանը զբաղվել է գրական-մշակութային ակտիվ գործունեությամբ. եղել է «Կանչ», «Առավոտ» թերթերի գեղարվեստական բաժինների պատասխանատուն, հրատարակել է «Տարեգիրքը» բանաստեղծությունների ալմանախը (Երևան, 1981), «Սփյուռք. Արդի հայ քնարերգություն» սփյուռքահայ բանաստեղծների […]

Կարդալ ավելին

«Զանգակ» գրախանութում տեղի ունեցավ Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը:

Մարտի 14-ին, «Զանգակ» գրախանութում տեղի ունեցավ Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ընդգծեց,որ «Քրտնաձուկ» գրքում հստակ ներկայացված են սփյուռքում գտնվող հայերի, մասնավորապես Լոս Անջելեսի հայերի ճշմարիտ կացությունը, հոգեվիճակները:

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը»(մանկական) և «Քսվում է ցավը հացին» (արձակ և չափածո) գրքերի շնորհանդեսը:

Մարտի 14-ին , ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը»(մանկական) և «Քսվում է ցավը հացին» (արձակ և չափածո) գրքերի շնորհանդեսը: Բացման խոսով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Հովսեփ Նալբանդյանը(ԱՄՆ մատենագետ), Վրեժ Սարուխանյանը(արձակագիր, լրագրող), Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ), Հովհաննես Պապիկյանը(լրագրող, հրապարակախոս), Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Մովսես Մանուկյանը(ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն), Արմեն […]

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Ռազմիկ Գրիգորյանի «Հասկից մինչև հաց» ժողովածուի քննարկումը:

Մայիսի 13-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Ռազմիկ Գրիգորյանի «Հասկից մինչև հաց» ժողովածուի քննարկումը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը , բանաստեղծներ՝ Էդվարդ Հարենցը, Աիդա Հարությունյանը և ուրիշներ, նշելով, որոշակի ինքնատիպ առանձնահատկություն հեղինակի բանակին, հայրենիքին, սիրուն նվիրված ստեղծագործություններում:

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զոլաքարի, Նոր Գեղիի(Կոտայքի մարզ) և Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների հանդիպումը մի խումբ ժամանակակից գրողների և գրականագետների հետ

Մայիսի 10-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զոլաքարի, Նոր Գեղիի(Կոտայքի մարզ) և Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների հանդիպումը մի խումբ ժամանակակից գրողների և գրականագետների հետ(Էդվարդ Միլիտոնյան, Ալիս Հովհաննիսյան, Խաչիկ Մանուկյան, Պերճուհի Ավետյան, Գոհար Գալստյան, Նանե, Մարգարիտ Դերենց (ԱՄՆ), Արմեն Ավանեսյան, Լիլիթ Անտոնյան): Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ, բանաստեղծ), Ալիս Հովհաննիսյանը(արձակագիր), Լիլիթ Անտոնյանը(գրականագետ):Ինչպես նաև […]

Կարդալ ավելին