ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 3-ին՝ ժամը 13-00-ին, Գրողի միջազգային օրվա առթիվ ՀԳՄ ճեմասրահում (երկրորդ հարկ) տեղի կունենա «Գրողի օր՝ հիշողության օր» գրական հանդիսությունը: Հայաստանի գրողների միություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 3-ին՝ ժամը 13-00-ին, Գրողի միջազգային օրվա առթիվ ՀԳՄ ճեմասրահում (երկրորդ հարկ) տեղի կունենա «Գրողի օր՝ հիշողության օր» գրական հանդիսությունը: Հայաստանի գրողների միություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 4-ին՝ ժամը 14-00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, դրամատուրգ, կինոգետ Դավիթ Մուրադյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրական ցերեկույթ : Հայաստանի գրողների միություն

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ վարչությունը խոր վշտով ցավակցում է պոլսահայ հայտնի, սիրված բանաստեղծ Իգնա Սարըասլանի մահվան կապակցությամբ: Նա պոլսահայ գրականության կարկառուն ներկայացուցիչներից էր, որն իր յուրահատուկ մտածողությամբ վառ գույն էր առհասարակ սփյուռքահայ գրականության քարտեզում: Նրա գրականությունը կապրի և կապրեցնի գրականության սիրահարներին: ՀԳՄ նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյան

ՀԳՄ ամենամյա 2025թ. մրցանակաբաշխությունը Փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Նիստին մասնակցում էին նախագահության 25 անդամ: Օրակարգում ՀԳՄ 2025 թ. ամենամյա մրցանակաբաշխության հարցն էր: ՀԳՄ նախագահության անդամներին տրվեց մրցանակի ներկայացված հեղինակների ու 2025 թ. ընթացքում նրանց հրատարակած գրքերի ցանկն՝ ըստ անվանակարգերի: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մրցանակները շնորհվեցին. Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ) […]

Թարյան – Մխիթարյան ընտանիքի «Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխությունը Փետրվարի 12-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Թարյան-Մխիթարյան ընտանիքի «Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մրցանակաբաշխության կարևորության մասին և շնորհակալություն հայտնեց Թարյան-Մխիթարյան ընտանիքին, մասնավորապես, միջոցառմանը ներկա Անահիտ Թարյանին այն նախաձեռնելու համար: Նա խոսեց Մնացական Թարյանի գրական գործունեության, ինչպես նաև Նվեր Մխիթարյանի մեկենասության մասին: […]

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԿԻՍԱՄՇՈՒՇ 2026 թվականի փետրվարի 12-ի առավոտյան Երևանի Մալաթիա թաղամասի կողմերը մշուշ էր, ավելի ստույգ՝ կիսամշուշ։ Գրողի երևակայությունը եզրեր է փնտրում իրականության և բնական երևույթների, քաղաքական մթնոլորտի և եղանակի արագ փոփոխականության միջև։ Այսպես գրողը կիսամշուշը վերաբերեց նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստանում տված ասուլիսների և նրանց թարգմանության ու տարատեսակ, հաճախ լրիվ հակառակ […]

Հարգելի՛ գործընկեր, Ուրախ ենք ողջունել Ձեզ «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անունից (Creative Europe Desk Armenia): Ստեղծագործ Եվրոպա (Creative Europe) ծրագրի նպատակն է խթանել մշակութային բազմազանությունը և ամրապնդել Եվրոպայի մշակութային և ստեղծարար հատվածների մրցունակությունը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով համագործակցային, թարգմանական, շարժունակության և ցանցային նախաձեռնություններին։ Հայաստանը միացել է ծրագրին 2022 թվականին և ներկայումս ակտիվորեն ներգրավված է տարբեր ձևաչափերով։ […]

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ 2025 թ. տարեվերջյան ՀԳՄ վարչության նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց տարվա ընթացքում կատարված բազմաթիվ աշխատանքները՝ ի թիվս այլոց՝ Գիրք նվիրելու օրը, Մանկապատանեկան գրականության շաբաթը, գրողների հետ հանդիպումները դպրոցներում, բուհերում ու մարզերում, գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ և այլն: Նա նշեց Ավետիք Իսահակյանի 150- ամյակի տարատեսակ միջոցառումների, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունվարի 26-ին՝ ժամը 14-00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, արձակագիր Ռաֆայել Սահակյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: Հայաստանի գրողների միություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ Սիրելի՛ գործընկերներ, ընթերցողներ և հետևորդներ. Հայաստանի գրողների միությունը տեղեկացնում է, որ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի անունից և լուսանկարով ստեղծվել է կեղծ WhatsApp հաշիվ, որի միջոցով ուղարկվում են նամակներ։ Տեղեկացնում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է, և նշված հաղորդագրությունները ոչ մի կապ չունեն պարոն Միլիտոնյանի կամ Հայաստանի Գրողների միության հետ։ 📌 Խնդրում ենք […]