
*** Փետրվարի 19-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկապատանեկան գրքի 11-րդ ցուցահանդեսը: Կազմակերպիչներն էին Հրատարակիչների ազգային ասոցիացիան և գրադարանը: Ներկայացված էր մանկապատանեկան, թարգմանական և ժամանակակից գրականություն: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը կարևորեց մանկապատանեկան գրականության բարձրորակ տպագրությունը, անդրադարձավ գրքի բարձրաճաշակ ձևավորման, մանուկ ընթերցող-գրող կապն ամրապնդելու խնդիրներին և հանդես եկավ առաջարկությամբ` շահագրգիռ կառույցների հետ համատեղ կազմել […]