Կորուստներ

Անդրեյ Բիտով

Հայ ժողովուրդը և Հայաստանի գրական հասարակայնությունը խորին ցավով սգում են Անդրեյ Բիտովի կորուստը։ Նրա ստեղծած գրականությունը անգնահատելի նվաճում է և ռուս դասական հարուստ խոսքարվեստի ավանդույթով սնված թևածում է աշխարհի գրասերների հոգիներում։ Հատկապես նրա «Հայաստանի դասերը» հայ ընթերցողի համար յուրովի բացահայտեց Հայաստան աշխարհը, և նրան հայերն ընկալում են որպես հայրենակցի։ Բիտովի գրքերը թարգմանվել և տարածվել են […]

Կարդալ ավելին

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում Երևանում իր մահկանացուն կնքեց արձակագիր (ՀԳՄ անդամ 1997-ից) Անտոնինա Մահարին։ Նա ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին Վիլնյուսում (Լիտվա)։ Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող […]

Կարդալ ավելին

Ցավակցություն

Հայաստանի գրողների միությունը, Համահայկական գրական հիմնադրամը խորին ցավակցություն են հայտնում ՀԳՄ անդամ, ՀԳՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, բանաստեղծուհի Անահիտ Թարյանին, հիմնադրամի լավագույն բարեկամ ` Նվեր Մխիթարյանին նրանց սիրելի մոր` Ժենյա Մխիթարյանի մահվան կապակցությամբ: Կիսում ենք ձեր և ձեր հարազատների վիշտը, մաղթում համբերություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան ՀԳՀ տնօրեն Լևոն Բլբուլյան

Կարդալ ավելին

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միությունը խորը կսկիծով ցավակցություն է հայտնում ժամանակակից ուկրաինական գրականության նշանավոր բանաստեղծ Իվան Դրաչի մահվան կապակցությամբ: Իվան Դրաչը հայ գրականության լավագույն բարեկամներից է, և սրտի թրթիռով ենք հիշում 2016թ. Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում նրա հետ հանդիպումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ «Խորը ցավ ապրեցի՝ լսելով Ուկրաինայի հանրահռչակ բանաստեղծ Իվան Դրաչի մահվան լուրը: Նա այն […]

Կարդալ ավելին

Ցավակցական

Ցավակցում եմ Զավեն, Արամ և Արմեն Սարգսյաններին` տիկնոջ, մոր` Սպարապետի մայր Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ ։ Հայոց պատմության Մեծ տիկինների և Մեծ մայրերի խտացումն էր Գրետա մայրիկը։Սպարապետ և տաղանդավոր գրող հայ ժողովրդին պարգևած մայրը կարող էր այդպիսին լինել։ Ամենամեծ ցավ տարած, բայց միշտ մարդկանց խաղաղ հոգի ու բարություն պարգևած Գրետա մայրիկի գոյությունը հովանի կլինի երկնքի […]

Կարդալ ավելին

ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ

Օգոստոսի 21-ի առավոտյան, երկարատև, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հանրաճանաչ գրող, դրամատուրգ, կինոսցենարիստ ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ։ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ Պերճ Արմենակի Զեյթունցյանը: Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա […]

Կարդալ ավելին

Վսեմ առաքելությամբ

Վսեմ առաքելությամբ Հուլիսի 17-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ուրախալի համարելով այն փաստը, որ Սփյուռքի Մայրենի լեզվի ու գրականության ուսուցիչները ցանկություն են հայտնել հանդիպել գրողների հետ, ցավով նշեց, որ ժամանակակից գրողների ստեղծագործությունները ծանոթ չեն մեր ուսուցիչներին և հասարակայնությանը, քանզի թե՛ տպաքանակներն են քիչ, թե՛ հանդիպումներն են սակավացել: […]

Կարդալ ավելին

Ալեքսան Մեխակյանը

Կյանքի 77-րդ տարում վախճանվել է արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը: Հեղինակ է “Երազախաբ ավետարան”, “Փոքրիկ սրնգահարի ոդիսականը”, “Ապաստան” վեպերի: Թարգմանել է Ֆեդոր Դոստոևսկու, Լաքսնես Հալդորի ստեղծագործություններից: Արժանացել է “Տարվա լավագույն արձակ” մրցանակների: Հոգեհանգիստը հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին Սուրբ Հակոբ եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 28-ին, ժամը 12.00-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց: Հայաստանի Գրողների Միության վարչություն

Կարդալ ավելին

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը: Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, […]

Կարդալ ավելին

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։ Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար։ 1991 թվականին […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10