ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 12-ին Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը նվիրված «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնին։
Հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 12-ին Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը նվիրված «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնին։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 09:30-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում (Աբովյան 52ա) տեղի կունենա Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը: ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 10-15 տեղի կունենա «Թարգմանչաց տոն» միջազգային փառատոնը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 12-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնի բացումը։ ՀԳՄ անդամներին հրավիրում ենք մասնակցելու։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 19-ին «Նարեկացի» արվեստի կենտրոն ում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Վանաձորի պատվավոր քաղաքացի, արձակագիր Վահագն Մուղնեցյանին նվիրված ՝ Իվան Անտոնյանի հեղինակած «Լոռու արվեստագետ» ֆիլմաշարի՝ «Բազմաշավիղ» ֆիլմի ցուցադրումը: Սցենարը՝ Ռոբերտ Բալայանի, օպերատոր՝ Ժորա Վարդանյան: «Նարեկացի» արվեստի կենտրոն՝ Վարդանանց 16/1:
ՀԻՇԵՑՈՒՄ Ս.թ. ապրիլի 26-ի (թիվ 13) «Գրական թերթում» տպագրված հայտարարությամբ ընդունվում են Լ. Անանյանի անվան երիտասարդական մրցանակաբաշխությանը ներկայացվող ստեղծագործությունները։Վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։ Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Չորեքշաբթի, սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին Կասյան 3 հասցեում տեղի կունենա ճանաչված արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի բացումը: ՀԳՄ վարչություն
ՀՐԱՉՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ Կյանքի 79-րդ տարում վախճանվել է գրականագետ, փիլ. Գիտ. դոկտոր, պրոֆեսոր, 2012 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Միրզոյանը։ Ծնվել է 1940 թ. մարտի 13-ին ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան) գյուղում։ ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո պաշտոնավարել է համալսարանում՝ որպես փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ (1989-2000 թթ.), փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության (1998-2004 թթ.), փիլիսոփայության […]
«ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխություն Ջերմագին ողջունելով՝ կից Ձեզ ենք ուղարկում, «ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխության անցկացման հայտարարությունը: Խնդրում ենք այս կապակցությամբ տեղեկացնել գրողներին, գիտնականներին, հետազոտողներին և թարգմանիչներին: «ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ մրցանակաբաշխությունըկազմակերպվում է իրանագիտության և իսլամական հետազոտությունների ոլորտներում նորահրատակ արժեքավոր գրքերի և գիտական աշխատությունների հայտնաբերման և հանրայնացման նպատակով: Վերոնշյալ մրցանակաբաշխությունը, կազմված է հետևյալ երեք մասից` գրքի կազմում (հեղինակային հրատարակություն), թարգմանություն և տեքստաբանություն (անցյալի գրողների երկերի գիտականորեն ճշտված քննական բնագրերի հրատարակում): Հիշեցնում ենք, որ ներկայացված աշխատությունները պետք էառաջին անգամ 2018 թվականից ոչ ուշ և Իրանից դուրս հրատարակված լինեն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 26-ին, ժամը՝ 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա բանաստեղծ Արմեն Աշրաֆյանի «Զգացմունքների կշիռը» գրքի շնորհանդեսը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ