Գրական կյանք

ՍՈՆԱ ՎԱՆԻ «ԱՅՍ ԱՂՋԻԿԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ

ՍՈՆԱ ՎԱՆԻ «Այս աղջիկը» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ Նոյեմբերի 7-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ Սոնա Վանի «Այս աղջիկը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսը վարող Քեթրին Մանասյանն ու Ավետ Զոհրաբյանը ներկայացրեցին Սոնա Վանին, նրա գրական ուղին, ինչպես նաև անվանի գրողների կարծիքները նրա ստեղծագործությունների մասին: Ելույթ ունեցան գրքի խմբագիր, բանաստեղծ Հայկ Սիրունյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գրականագետ, բ.գ.դ. […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա Նաիրուհու  “Թափանցող արձագանքներ”  բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Ալիս Հովհաննիսյանի “Աղաների դարը և հետոն” վեպի շնորհանդես-քննարկումը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Իսահակյան Գրադարան – Isahakyan Library Հոկտեմբերի 30-ը բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Օրվա առիթով Երևանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրինությունը և աշխատակազմը այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Վարպետի հիշատակին: Ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, […]

Կարդալ ավելին

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ ՀԳՄ-ում

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ ՀԳՄ–ում Հոկտեմբերի 29-ին՝  Հայաստանի Գրողների Միության մեծ դահլիճում տեղի ունեցավ մեծ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթը և Վարպետի հոբելյանի առթիվ կազմված «ԵՍ ՁԵԶ  ԱՍՈՒՄ ԵՄ » հոդվածների անթոլոգիայի շնորհանդեսը։ Անթոլոգիան կազմել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ գրքում ընդգրկված են 23 ժամանակակից հեղինակների հոդվածներ և գրախոսություններ։ […]

Կարդալ ավելին

Հանդիպում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում անվանի բանաստեղծներ Էդուարդ Միլիտոնյանի և Հենրիկ Էդոյանի հետ

Հոկտեմբերի 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից անվանի բանաստեղծներ Էդուարդ Միլիտոնյանի և Հենրիկ Էդոյանի հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր Անգլերենի թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը։ Բակալավրիատի 4-րդ կուրսի 6-րդ խմբի թարգմանիչ ուսանողները ներկայացրին Հենրիկ Էդոյանի և Էդուարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները և դրանց անգլերեն թարգմանությունները, որոնք շատ ոգևորված ունկնդրեցին և բարձր գնահատեցին ներկաները։ […]

Կարդալ ավելին

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Թարգմանչաց տոնը Օշականում

Կարդալ ավելին

ՔԱՆԴԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՀԳՄ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

ՔԱՆԴԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՀԳՄ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ Հոկտեմբերի 3-ին ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ Արմենուհի Հովսեփյանի «Կատարսիս» քանդակի բացումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունելով ներկաներին՝ ասաց, որ Արմենուհի Հովսեփյանի քանդակը Պոեզիայի պուրակում բացվելով՝ այնտեղ ամրացնում է արվեստի ոգին: Քանդակի գեղարվեստական արժեքի մասին խոսեց  Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը: Քանդակի […]

Կարդալ ավելին

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ԵրԵՎանի սառը ջուրը» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Հոկտեմբերի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Դավիթ Մուրադյանի «Երևանի սառը ջուրը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում: Հեղինակն իր պատումներում ներկայացնում է մեր օրերի երևանցուն, հոգսաշատ ու լուսավոր մարդկանց: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,  «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ  Հարություն […]

Կարդալ ավելին

ՄԻՆՉԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

ՄինչԵՎ 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողնեՐի մրցանակաբաշխությունը Հոկտեմբերի 1-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ»-ի մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համագործակցությամբ: Ելույթ ունեցան, մրցանակաբաշխության մասին խոսեցին ու երիտասարդներին շնորհավորեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԲԸՄ  ներկայացուցիչ Հովհաննես Յորդեկեանը, արձակագիր Գուրգեն Խանջյանը, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը և […]

Կարդալ ավելին