ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ ՀԳՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ «Կանթեղ» մրցանակ է տրվել

Օշական, 12 հոկտեմբերի 2014 թ. Լևոն Բլբուլյանին Ռուսերենից հայերեն թարգմանական վաստակի համար
Օշական, 12 հոկտեմբերի 2014 թ. Լևոն Բլբուլյանին Ռուսերենից հայերեն թարգմանական վաստակի համար
Օշական, 12 հոկտեմբերի 2014 թ. Արամ Թոփչյանին Անգլերենից հայերեն թարգմանական վաստակի համար
Օշական, 12 հոկտեմբերի 2014 թ. Միխայիլ Սինելնիկովին Հայերենից ռուսերեն թարգմանական վաստակի համար
Հոկտեմբերի 12-ին Օշականում նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: Այդ առթիվ ՀԳՄ անդամներն այցելեցին Մ. Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև եկեղեցու դպրատանը կայացավ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Մրցանակները շնորհվում են հայ գրականությունն այլ լեզուներով և օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանված լավագույն աշխատանքների համար: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Լոն Բլբուլյանին՝ ռուսերենից հայերեն, Արամ Թոփչյանին` անգլերենից հայերեն և […]
Աստվածատուր բանաստեղծությունը Հովհաննես Շիրազին «Էն գլխից» «գարնան թագավոր» է կարգել, և նա` «պոետների ջահել արքան», քայլում է հավերժության ճամփաներով` ամենուրեք փռելով գարուն ու սեր: Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ Իննա Մարկոսյանը մեծ պոետի ծննդյան 100-ամյակի օրը Շիրազին ներկայացրել էր պոեզիայի բազմազանության ու գեղեցկության մեջ… Եվ ահա Իննան բեմի վրա է, շուրթերին «Գարնանամուտն» է, […]
Մայիսի 1-ին սիրված բանաստեղծի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ նրա գրչընկերները, հարազատներն ու պոեզիայի երկրպագուները հավաքվել էին գրողի շիրմաքարի մոտ՝ իրենց խոնարհումը բերելու պոետի հիշատակին: Ծաղիկներ խոնարհվեցին նրա հուշաքարին, սրտի խոսքեր ասացին Արցախի ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը, բանաստեղծներ Էդ. Սաֆարյանը, Ս. Խանյանը: Պոետի 80-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին ծննդավայր Կոլխոզաշենում: Գրողի անունը կրող միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ […]
ԳԹ -ի հարցազրույցը բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻ հետ Հ. Խ. – Պարոն Արմեն, ծանոթ եք ինչպես հայ, այնպես էլ իրանական գրականությանը, ընդհանուր լայն շտրիխներով ինչպե՞ս կբնութագրեիք նրանց տարբերությունը: Վ. Ա. – Հետաքրքիր հարց է: Գիտեք, այն առումով եմ ասում հետաքրքիր, որ լսելով Ձեր հարցը` մի պահ մտքովս անցավ, որ գուցե այս տարբերությունները, որոնց մասին խոսում ենք, իրականում […]
Ավանդույթ է Մանկապատանեկան գրականության շաբաթվա մեկնարկը հանրապետության մարզերում կազմակերպելը, որը ոչ միայն ընդարձակում է տոնի աշխարհագրությունը, այլև հոգևոր նոր լիցքեր է հաղորդում հեռավոր շրջանների մշակութային իրականությանը: 2014 թ. Մանկապատանեկան գրականության շաբաթի մեկնարկը Տավուշի մարզում էր: Գրողների պատվիրակությունը` Երվանդ Պետրոսյան, Սաթենիկ Ղազարյան, Լյուդվիգ Կարապետյան, Լիպարիտ Սարգսյան, Ռուզան Ասատրյան, Անուշ Վարդանյան, «Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյան, Կորյուն […]
Մարտի 14-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված վաստակաշատ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի ծննդյան 75-ամյակին:Միջոցառմանը մասնակցում էին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, գրողներ, մտավորականներ, հյուրեր Երևանից, Ալավերդուց և Վանաձորից:Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը՝ ներկայացնելով […]
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Միլիտոնյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են Ղարաբաղում գրականության զարգացմանը և մշակութային […]