Անդամներ

ԳԵՎՈՐԳ ԳԻԼԱՆՑ (ՌՈՒԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2011 թ., ՌԳՄ անդամ է։ Ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 25-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ 1991 թ. Ավարտել է ԵրՊԻ (ԵՃՀ) Վանաձորի մասնաճյուղը: 2005 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի ԲԳԴ-ն։ Տպագրվել է «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Դրուժբա նարոդով», «Սիբիրսկիե օգնի», «Սովրեմեննայա պոեզիա», «Ենիսեյսկի լիտերատոր», «Նաիրի», «Շպատիե կուլտուրա» (Ռումինիա), […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1974 թ. հունիսի 4-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Գյումրիի թիվ 41 դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենն է (2005 թ.-ից): Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն: ԵՐԿԵՐ 1. Աստվածային ժամանցներից զատ, Եր., 2012: 2. Ճախրող Սարդ (բանաստեղծություններ), Եր., 2008։ 3. […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ (ԳԵՎՈՐԳ ԽՈՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1940թ. մայիսի 5-ին, Գանձակ քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետը և ստանալով ինժեներ հիդրոմեխանիկի մասնագիտություն՝ երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոպետկոմում և «Սովետական դպրոց» թերթում։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական հանդեսներում, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հարավսլավերեն, բուլղարերեն, գերմաներեն, արաբերեն և նույնիսկ՝ […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ. Ծնվել է 1934թ. օգոստոսի 9-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական, գեղարվեստա-թատերական (ռեժիսորական կուրս) ինստիտուտները։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում (1967-82 թթ.)։ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում բեմադրել է Ժ. Բ. Մոլիերի «Տարտյու‎ֆը» պիեսը։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչն է (1992 թ.-ից)։ Գրել սկսել է 1959 թ-ից։ […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ

Լրագրող, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1926թ. ապրիլի 3-ին, Կրասնոդարի երկրամասի Դուբինկա գյուղում (այժմ` Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի տարբեր խմբագրություններում, եղել է ՀԳՄ Մշակույթի բաժնի վարիչ։ Պատրաստել է բազմաթիվ հեռուստահաղորդումներ հայ և օտարազգի կինոգործիչների մասին, հեղինակ է փաստավավերագրական ֆիլմերի («Ծաղկաձոր», […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի և անգլերեն լեզվի թարգմանության ՀՄՖ բաժինները։ Աշխատում է Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող (1997 թ.-ից)։ 2009 թվականից ձևավորել է գրական սալոն։ Կազմել է (2010 թ.) «Տերյան և արդի բանաստեղծներ – Մթնշաղի […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1965թ-ի օգոստոսի 31-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լեզվագիտության բաժինը։ Նրա պատմվածքները պարբերաբար հաղորդվել են պետական ռադիոյի «Բյուրակն» գրական-մշակութային ծրագրով։ Հաճախակի տպագրվել է գրական մամուլում։ Գոհար Նիկողոսյանի մի քանի պատմվածքներ տեղ են գտել «Բնագիր» ինտերնետային հանդեսում և ՀԳՄ «Սերունդ»-ում։ Հրատարակվել է նաև «Կռունկ» ամսագրում։ ԵՐԿԵՐ 1. Լրջացող խաղ, […]

Կարդալ ավելին

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1983թ. Ծնվել է 1944թ. օգոստոսի 2-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչական բաժինը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հանրապետական մամուլում։ Թղթակցել է հայկական ռադիոյին։ Տպագրել է երգիծական պատմվածքներ, հումորեսկներ, ֆելիետոններ, ծաղրանկարներ, նկարազարդել է ինչպես իր, այնպես էլ մի շարք […]

Կարդալ ավելին

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1950 թվականի հունվարի 25-ին, Երևանում։ Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Հեղինակ է պատմվածքների, վեպերի, պիեսների. պիեսները բազմիցս բեմադրվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, նաև Երևանի (Հր. Ղափլանյանի անվան դրամատիկ, Հակոբ Պարոնյանի անվան), Լոս Անջելեսի թատրոններում, Թբիլիսիի (Պ. Ադամյանի անվան հայկական), ԼՂՀ Ստեփանակերտի (Վ. Փափազյանի անվան) և Վանաձորի (Հ. […]

Կարդալ ավելին

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1953 թ. փետրվարիի 1-ին, Ալավերդու շրջանի Ջիլիզա գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ […]

Կարդալ ավելին