ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին, Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը։ 1973-1994թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել […]