Անդամներ

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1997 թ. Ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին, Վիլնյուսում (Լիտվա)։ Վախճանվել է  01. 10. 2018 թ. Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դառնում նրա «պահապան հրեշտակը»։ Գ. Մահարու ցանկությամբ […]

Կարդալ ավելին

ԱՇԽԵՆ ԱԲԱԶՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ1989թ. Ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Ավելի քան 15 տարի աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Հայ-ադրբեջանական սահմանային կռիվների ակտիվ ականատեսն է եղել և մասնակիցը, որի արձագանքն է նրա «Կանաչ, կարմիր որոտներ» գիրք-օրագրությունը։ Այժմ տպագրության է պատրաստ գրքի […]

Կարդալ ավելին

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով:1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992-ին Ե. Չարենցի անվան […]

Կարդալ ավելին

ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել 1950թ. հոկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում (այժմ` Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում։ 1990թ-ից դասախոսում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Պատմվածքներով, էսսեներով, գեղարվեստական ակնարկներով ու թարգմանություններով հանդես է եկել տարբեր թերթերում և ամսագրերում։ Պատմվածքները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել անթոլոգիաներում, թարգմանվել ռուսերեն, ուկրաիներեն։ […]

Կարդալ ավելին

ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1979-ի դեկտեմբերի 13-ին, Արարատի շրջանի Սուրենավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ «Հայրենիք» գրախանութների ցանցի տնօրենն է։ Թարգմանվել է պարսկերեն և վրացերեն: Նրա ստեղծագործությունները տպագրվել են հայաստանյան և սփյուռքի մի շարք թերթերում և ամսագրերում։ «Լիտոպեդիա» […]

Կարդալ ավելին

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1991 թ. Ծնվել է 1958 թ. փետրվարի 25-ին, Ղափան քաղաքում (այժմ՝ Սյունիքի մարզ, ք. Կապան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2008 թվականից բնակվում է Երևանում։ Կատարել է թարգմանություններ Բ. Պաստեռնակի, Ալ. Բլոկի, Վլ. Նաբոկովի ստեղծագործություններից։ ԵՐԿԵՐ 1. Վարք. սևաբանություն, Եր, 2013։ 2. Գրվածք, Եր., 2007։ 3. Մեկնության ժամանակը, Եր., 1998։ 4. […]

Կարդալ ավելին

ԱՎԵՏԻՔ (ԱՎԻԿ) ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1944թ. նոյեմբերի 27-ին, Երևանում, հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ընտանիքում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ասպիրանտուրան՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1977 թ.-ից) որպես բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 թ.՝ տնօրեն։ Դասավանդել է […]

Կարդալ ավելին

ԱՐԱ ԱՐԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, Լենինականում, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Պատասխանատու խմբագիրն է «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագրի։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետության և միջազգային գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Հրատարակել է բանաստեղծական երկու և թարգմանական մեկ ժողովածու։ […]

Կարդալ ավելին

ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1998թ. Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, Ալավերդիում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։ ԵՐԿԵՐ 1. Կարմիր խնձորներ […]

Կարդալ ավելին

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2001թ. Ծնվել է 1952 թ. մարտի 2-ին, Թալին քաղաքում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, աշխատել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում: Նրա պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում: […]

Կարդալ ավելին