ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երգիծաբան, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1950թ. ապրիլի 14-ին, Աղստաֆա քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ Ներքին գործերի համակարգում (ուղղիչ աշխատանքային հիմնարկներ, ՆԳՆ շտաբ, ՆԳՆ պահպանության ծառայություն, 1974-2006 թթ.)։ Ունի փոխգնդապետի զինվորական կոչում։ Նրա երգիծական մանրապատումները, պատմվածքները տպագրվել են հանդեսներում, գրական մամուլում։ Կատարել է մի […]