Անդամներ

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

Դերասանուհի, արձակագիր, լրագրող, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1998թ. Ծնվել է 1947թ. օգոստոսի 21-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։  Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1967-90թթ.)։ Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությամբ խաղացել է մոտ 100 գլխավոր դեր։  Նկարահանվել է “Հայֆիլմ” (Սոֆի “Ատամնաբույժն արևելյան” (1981),  Վասիլիսա, “Հատակում” (1986) և այլն), “Մոսֆիլմ” (Լաուրա “Ո՞վ է թակում դուռս” (1982), Մոսկվայի […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1955 թ. հուլիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ‎ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնի բանահյուսության բաժնում, «Առավոտ» օրաթերթում, «Իրավունք» հրատարակչությունում։ Հեղինակ է մշակութաբանական, ազգագրական, բնագիտական և թարգմանչական արվեստին վերաբերող ավելի քան 100 հոդվածների, որոնք […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծուհի, դաշնակահար, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1946 թ. ապրիլի 1-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Աշխատել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի և մանկավարժության ‎‎‎ֆակուլտետի նվագարանների ամբիոնում որպես դասախոս։ Բանաստեղծությունների բազմաթիվ շարքեր տպագրվել են Հայաստանում և արտերկրյա տարբեր ամսագրերում ու թերթերում։ ԵՐԿԵՐ 1. Ողջույն, գոյություն, ես եմ տերը քո գոյության, […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ (ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՊԱՐՍԱՄՅԱՆ)

Բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ1975թ. Ծնվել է 1947թ. օգոստոսի 8-ին, Երևանում։  Վախճանվել է 11. 03.  2017 թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա՝ ՀԳՄ «Գրական թերթ»-ում։ Դասախոսել է (1993-2004 թթ.) Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Նրա գրչին են […]

Կարդալ ավելին

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել է 1963թ. մայիսի 11-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի քարտուղարն է (1996 թ.-ից)։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Թարգմանվել է գերմաներեն, ‎ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն: Հեղինակ է 7 գրքի։ ԵՐԿԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Թարգմանչուհի, բան. գիտ. դոկտոր, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1949 թ. նոյեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և Պրովանսի համալսարանի լեզվագիտական ֆակուլտետը։ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերեն լեզվի և թարգմանաբանության դասախոս է (1995 թ.-ից)։ Հեղինակ է 30-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից […]

Կարդալ ավելին

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, դերասանուհի, բեմադրիչ, ՀԳՄ անդամ 1975թ. Ծնվել է 1935թ. մարտի 10-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։  Վախճանվել է 28. 07. 2017 թ. Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1966–1985թթ.): Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը (1978թ.): Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են նրա «Խոր ջրհորներ», «Հանիր, խնդրում […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, Արվեստագիտության թեկնածու, ՀԳՄ անդամ 2012թ.   Ծնվել է 1981թ. մարտի 4-ին, քաղաք Սևանում: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը և ասպիրանտուրան: Եղել է Թատերական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը: 2006-ից առ այսօր ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն առարկան: Աշխատել է […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1955թ. մարտի 12-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ Այժմ «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիրն է (2000-ից): Հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը (2001 թ.) և համանուն հրատարակչության տնօրենն է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» (‎ֆրանսերեն, 2010 թ.) ժողովածուում։ 10 գրքի հեղինակ է։ […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ՝ 1989թ-ից։ Ծնվել է 1938թ. նոյեմբերի 8-ին ՀՍՍՀ Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ 1966թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության բաժինը։ Աշխատել է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունում, ապա Երևանի դպրոցներում, որպես լեզվի և գրականության ուսուցիչ։ 1960-ական թվականներից տպագրվել է ալմանախներում ( “Ձնծաղիկներ” 1972թ., “Նոր ձայներ” 1975թ., “XX-րդ […]

Կարդալ ավելին