ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ (ԳԱԼՈՒՍՏՅԱՆ)
Արձակագիր, թարգմանիչ, կինոգետ, ՀԳՄ անդամ 1982 թ. Ծնվել է 1940 թ. հունվարի 5-ին, Ծալկայի շրջանի Քարագլուխ գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է գրական և կինո մամուլում, Հայաստանի գրողների միությունում, Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում, Մշակույթի հայկական ֆոնդում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Նրա արձակ ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։ Դեռևս ուսանողական տարիներից նա […]