ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ
Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, ՀԳՄ անդամ 1978 թ. Ծնվել է 1934 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Ս. Օբրազցովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի կենտրոնական պետական տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, Հայաստանի հեռուստատեսա-ստուդիայում որպես ռեժիսոր, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Հովհ. Թումանյանի անվան պետական […]