Անդամներ

ՆՈՐԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, արաբագետ–իսլամագետ, ՀԳՄ անդամ 1984 թ.   Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 5-ին, Բաղդադ քաղաքում (Իրաք)։ Ավարտել է Բեյրութի առևտրի և լեզուների տեխնիկումը։ 1971 թ. հայրենադարձվել է և բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում։ Նրա ստեղծագործությունները, արաբերենից կատարած թարգմանությունները պարբերաբար տպագրվել են գրական հանդեսներում, հաղորդվել են ռադիոյով, ներկայացվել են «Կարդում է հեղինակը» և «Կարդում է թարգմանիչը» […]

Կարդալ ավելին

ՆՈՒՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանկագիր, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1940թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Շուրջ 35 տարի աշխատել է որպես մանկավարժ։ Մանուկների համար գրված նրա հեքիաթները և բանաստեղծությունները տպագրվել են մանկական հանդեսներում, իսկ պիեսները՝ ռադիոբեմականացվել։ ԵՐԿԵՐ 1. Գարու-նը ե-կե՜լ է… (հեքիաթներ), Եր., 2011։ 2. Լուսնի տոնավաճառ (մանկական պիեսներ), Եր., 2009։ 3. Սաթենիկն […]

Կարդալ ավելին

ՆՈՒՐԵ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1965 թ. հուլիսի 19-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսական բաժինը։ Աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության կոմիտեում։ Թարգմանում է քուրդ գրողներին։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (քրդերենից ռուսերեն) 1. Բարիե Բալա, Ես և միայնակ աղավնին, Եր., 2014, 2. Ամարիկե Սարդար, Այն գիշեր, Եր., 2013։ 3. Ամարիկե Սարդար, Մինչև երբ, Եր., 2007։ […]

Կարդալ ավելին

ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, դոցենտ, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1940թ. հունիսի 3-ին, Մարսելում (Ֆրանսիա)։ 1948թ. տեղափոխվել է Երևան։ Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ Աշխատում է (1966թ.-ից) ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում որպես ֆրանսերենի դասախոս՝ դասավանդելով նաև «Գեղարվեստական թարգմանություն» և «Ոճաբանություն» առարկաները։ Թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-Դար», «Աստղիկ»)։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք […]

Կարդալ ավելին

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1997 թ. Ծնվել է 1953 թ. հունիսի 10-ին, Արթիկ քաղաքում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի փոխխմբագիրն է (2006 թ.-ից)։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ‎ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, սերբերեն և սլովակերեն։ 6 գրքի հեղինակ է։ ԵՐԿԵՐ […]

Կարդալ ավելին

ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1952 թ. օգոստոսի 23-ին, Աբովյանի շրջանի Կամո գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը և ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Խմբագիրն է «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագիրի։ Թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, վրացերեն։ ԵՐԿԵՐ 1. Սրսուռ ձյուն Սանդո մամի համար, Եր., 2011։ 2. Զարմը, […]

Կարդալ ավելին

ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1984թ.-ից: Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատել է ՀԳՄ «Գրական թերթ»-ում, որպես գրաքննադատության բաժնի գրական աշխատող, բաժնի վարիչ (1972-1998 թթ.): 1998-2013 թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմում՝ վարելով պատասխանատու […]

Կարդալ ավելին

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1957թ. Ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս)։ Վախճանվել է 21.08.2017թ. 1948թ. ընտանիքով ներգաղթել են Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի (Ռուսաստան) հեռակա մանկավարժական ինստիտուտը և Մոսկվայի բարձրագույն սցենարական կուրսերը։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, պաշտոնավարել է ՀԳՄ-ում որպես վարչության քարտուղար, եղել է «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, ՀՀ […]

Կարդալ ավելին

ՋՈՒԼԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2007 թ.  Ծնվել է 1962 թ. մարտի 29-ին, Էջմիածին քաղաքում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ Եղել է Էջմիածնի “Արարատ” գրական խմբակի մասնակիցներից։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Տպագրվել է հայաստանյան և արտերկրյա մամուլում։   ԵՐԿԵՐ Եղյամի ասեղնահույս խոստովանությունը, Եր., 2006։ Դու նուրբ ես, ինչպես հասկը ցորենի, Եր., 2003։   Հասցե՝   ՀՀ Արմավիրի […]

Կարդալ ավելին

ՋՈՒԼԻԵՏԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1982 թ. Ծնվել է 1934 թ. հուլիսի 14-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մի շարք հրատարակչություններում («Հայպետհրատ», «Սովետական գրող», «Արևիկ») որպես ավագ խմբագիր։ Միաժամանակ ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս և օտարազգի գրողների ստեղծագործություններ։ Հեղինակ է շուրջ 35 թարգմանական գրքի։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից) […]

Կարդալ ավելին