ՀՈՎՆԱԹԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1974 թ. Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 18-ին, Ախալցխայի շրջանի Սուֆլիս (Սուրբ Լույս) գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ՀԳՄ-ում։ Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյան՝ հայերեն և ադրբեջաներեն թերթի գլխավոր խմբագիրը։ Զգալի աշխատանք է կատարել հայ-վրացական գրական կապերի կայունացման և զարգացման […]