Անդամներ

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ

Արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1929թ. օգոստոսի 10-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրում և գրեթե կես դար՝ Հայաստանի ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում։ Հայոց մեծերի հետ նրա հարցազրույցները և ակնարկները հետագայում դարձել են գիրք՝ «Բույլ մեծաց»։ Լրագրողական աշխատանքին զուգահեռ՝ ստեղծագործել է մանուկների և մեծերի համար։ […]

Կարդալ ավելին

ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1944 թ. նոյեմբերի 24-ին, Իջևան քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։ Եղել է «Ազատ գոտի» թերթի խմբագիր, ՀՀ Մշակույթի նախարարության բաժնի պետ, «Տիրաստ» հրատարակչության փոխտնօրեն։ Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ հանրային խորհրդի անդամ է, հանձնաժողովի […]

Կարդալ ավելին

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 25-ին, Սիրիայում։ Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։ Տպագրվել է «Գարուն», «Գրական թերթ», «Ցոլքեր», «Նարցիս» գրական մամուլում։ ԵՐԿԵՐ 1. Տեսիլքներիս արյունը, Եր., 2006 2. Նրա տեսակը, Եր, 2000։ Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան միկրոշրջան 33/25 հեռ. բն. 2-35-21, բջջ. 094 25 […]

Կարդալ ավելին

ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1975 թ. Ծնվել է 1936 թ. ապրիլի 26-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիպական ‎ֆակուլտետը։ Սովորել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Աշխատել է հրատարակչություններում («Լույս», «Սովետական գրող», «Նաիրի», «Հայաստան»), ՀԳՄ¬ում, ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության, գրահրատարակչության և պոլիգրա‎ֆիայի վարչությունում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են մամուլում։ Կազմել […]

Կարդալ ավելին

ՀԱՅԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1973 թ-ի հուլիսի 8-ին Ալավերդի քաղաքում (ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայ-վրացական բանասիրության ֆակուլտետը և Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: Հայ-վրացական և հայ-լիտվական գրական կապերի ուսումնասիրությանը նվիրված նրա հոդվածներն ու թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում: ԵՐԿԵՐ 1. Հայաստանը Կոնստանտինե Գամսախուրդիայի ստեղծագործություններում […]

Կարդալ ավելին

ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գրականագետ, էպոսագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1982 թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ասպիրանտուրան։ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս է, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող։ Աշխատում է նաև “Շողակաթ” հեռուստաընկերությունում որպես սցենարիստ, խմբագիր և լրագրող։ Հեղինակ է մշակութային, հոգևոր-կրոնական բնույթի մի շարք տեսաֆիլմերի։ “Թեմա” հաղորդաշարի […]

Կարդալ ավելին

ՀԱՅԿԱԶ ԽՆԿՈՅԱՆ (ԴԵՐՋԱՆ)

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1951 թ. փետրվարի 5-ին, Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ 1984 թվականից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Աշխատել է տարբեր ուսումնական հաստատություններում։ ԵՐԿԵՐ 1. Աշնանա ձայն, Եր., 2012։ 2. Միջօրե, Եր., 2008։ 3. Արևագալ, Եր., 2004։ 4. Նախանշան, Եր., 1992։ Հասցե՝ […]

Կարդալ ավելին

ՀԱՍՄԻԿ ԴԱՐՅԱՆ

Բանաստեղծուհի, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ՀՍՍՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նրա բանաստեղծությունները և գրականագիտական հոդվածները, գրախոսությունները տպագրվել են մանկապատանեկան, երիտասարդական, գրական-գեղարվեստական, ուսանողական և գրական մամուլում («Կանչ», «Առագաստ», «Օրրան», «Գրական թերթ», «Հանդես ամենօրյա», «Սովետական մանկավարժ» և այլն)։ ԵՐԿԵՐ […]

Կարդալ ավելին

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1987 թ. մարտի 7-ին, Երևանում: Ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Կովկասի ինստիտուտի լրագրության բաժինը: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, այդ թվում` «Գրանիշ» և «Հետք» ինտերնետային կայքերում։ Պարբերաբար մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների […]

Կարդալ ավելին

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2011 թ. Ծնվել է 1990 թ. հունվարի 18-ին, Երևանում։ Ավարտել է “Էրեբունի” պետական բժշկական քոլեջը՝ դեղագործ, ապա ԵՊԳԱ-ն՝  հագուստի մոդելավորողի մասնագիտությամբ։ Թարգմանվել է ռուսերեն և անգլերեն։ Տպագրվել է հայկական և ռուսական գրական մամուլում և անթոլոգիաներում։ ԵՐԿԵՐ 1. Երբ մենք չաղոթեցինք, Եր., 2010։ ՊԱՐԳԵՎՆԵՐ 1. 2013 թ. արժանացել է Կազանի (ՌԴ) քաղաքապետի “Աստղային […]

Կարդալ ավելին