Անդամներ

ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ. Ծնվել է 1938 թ. փետրվարի 5-ին, Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում, հրատարակչություններում։ Նա բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվում են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի […]

Կարդալ ավելին

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրականագետ, հրապարակախոս, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1939թ. հուլիսի 4-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»)։ Դասախոսել է […]

Կարդալ ավելին

ԽԱՆԴՈՒԹ ԶՈՒՌՆԱՋՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1961 թ. մայիսի 24-ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի թիվ 2-րդ բժշկական ուսումնարանի բուժքույրական և ‎ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մերսման բաժինները։ Արևելյան մարզաձևի սենդորյու կարատեի սև գոտի առաջին դան է և մարզիչ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում։ 7 գրքի […]

Կարդալ ավելին

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1991 թ Ծնվել է 1964 թ. մարտի 3-ին, Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում (տնօրեն)։ Եղել է Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։ Բանաստեղծական 11 ժողովածուի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ‎ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, […]

Կարդալ ավելին

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 8-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը: Եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ (1996-2005 թթ.): ԱՄՆ-ում ստացել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության […]

Կարդալ ավելին

ԿԱՄԱՐԻ ՏՈՆՈՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1963թ. Ծնվել է 1931թ. հուլիսի 15-ին, Երևանում։ Վախճանվել է 12. 02. 2015 թ. Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը։ Աշխատել է «Գրական թերթում» որպես հրապարակախոսության և ակնարկի բաժնի վարիչ։ Նրա առաջին պատմվածքը՝ «Մայրամուտ ծննդյան գիշերվա լուսաբացից հետո», տպագրվել է 1956թ. «Սովետական գրականություն» ամսագրում։ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսային թատրոններում բեմադրվել են […]

Կարդալ ավելին

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1962 թ. մարտի 20-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ‎ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփա-յության և իրավունքի ասպիրանտուրան։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008 թթ.), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվա-միջոցներում։ Գիտական և հրապարակախոսական […]

Կարդալ ավելին

ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1958 թ. օգոստոսի 20-ին, Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատում է ՀԳՄ մշակույթի բաժնում (1986 թ.-ից)։ Թարգմանությունները պարբերաբար տպագրվում են գրական մամուլում։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից) 1. Սիմոն Ծատուրյան, «Վերադարձ. ԼԷՄՍ», վեպ, Եր., 2012։ 2. Բ.Պաստեռնակ, Ռ.Մ. Ռիլկե, Մ.Ցվետաևա, “Ձայներ մենությունից”, նամականի, […]

Կարդալ ավելին

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան, ՀԳՄ անդամ 1974թ. Ծնվել է 1932թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի միջազգային հարաբերություններ բաժինը։ Աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում։ Եղել է «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական ամսագրի հատուկ թղթակիցը Հայաստանում։ Աշխատել է հանրային ռադիոյում որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր։ Եղել է «Հորիզոն» […]

Կարդալ ավելին

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆ‎եսոր, ՀԳՄ անդամ 1978թ. Ծնվել է 1938թ. մարտի 15-ին, Գորիսի շրջանի Յայջի գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և դասախոսական աշխատանքի անցել նույն ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնում։ Զբաղվել է գիտական հետազոտությամբ և հրապարակել է գրողներին և գրական տարբեր խնդիրներին նվիրված մենագրություններ և հոդվածներ։ ԵՐԿԵՐ 1. Հակոբ […]

Կարդալ ավելին