Անդամներ

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 26-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր): Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի դերասան է (1995 թ.-ից), դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Նրա ստեղծագործությունները […]

Կարդալ ավելին

ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, արևելագետ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 17-ին, Թեհրանում (Իրան)։ Հայրենադարձվել է Հայաստան (1972 թ.)։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ‎ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժինը և դասավանդել նույն բուհում։ Զբաղվում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և որպես քաղաքական մեկնաբան աշխատել է մի շարք օրաթերթերում («Ազգ», «Լրագիր», «Ազգ Արցախ» […]

Կարդալ ավելին

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 26-ին, Արարատի շրջանի Սովետաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատել է գրական և պարբերական մամուլում («Գարուն», «Լրագիր», «Մոլորակ», «Օրագիր» և այլն): Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Հովհան Մեյենդոր‎ֆ, […]

Կարդալ ավելին

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1961 թ. մայիսի 1-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, ապա «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրերում որպես պատասխանատու քարտուղար։ Այժմ «Աղբյուր»-ի խմբագիրն է (1991 թ.-ից)։ Դասախոսում է Երևանի պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում։ Նրա ստեղծագործությունները […]

Կարդալ ավելին

ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1937 թ. հունվարի 6-ին, Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է շրջթերթում, «Գիտելիք» և գրքասերների ընկերություններում։ Ղեկավարել է Իջևանի Տ. Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը, հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են […]

Կարդալ ավելին

ԺԱՆՆԱ (Կարինե) ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1961 թ. հուլիսի 20-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ` ՀՀ Արմավիրի մարզ)։ Ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը և Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ Հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական և մանկական ժողովածուների, ինչպես նաև տասնյակ երգերի։ ԵՐԿԵՐ 1. Թագավորն ու ծերունին, Եր., 2013։ […]

Կարդալ ավելին

ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ԲՀԳ միջազգային ակադեմիայի անդամ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը` ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է Երևանի պետհամալսարանի ասպիրանտուրան: Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում  («Գեղարվեստաթատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և Ճարտարագիտական համալսարաններում.) : Աշխատել է Երևանի մասնագիտական կողմնորոշման կենտրոնում նախ` […]

Կարդալ ավելին

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1942թ. մայիսի 24-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ԵՊՀ ասպիրանտուրան։ Աշխատում է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնում (1969թ.-ից)։ ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահն է (2000թ.-ից)։ Հեղինակ է 12 գրքի, դպրոցական դասագրքերի […]

Կարդալ ավելին

ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 2007թ.  Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 14-ին, Իջևանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ)։Վախճանվել է 17. 01. 2019 թ. Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ՊԵՏՄԱՏ-ի համակարգում։ Այժմ «Հայէլեկտրամեքառ» ԲԲԸ-ի նախագահն է, «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիրը (2006 թ.-ից)։ 24 գրքի հեղինակ է։ ԵՐԿԵՐ 1. Դյուցազնապատում (Զորավար […]

Կարդալ ավելին

ԻՐԻՆԱ (ԻՐԱԻԴԱ) ԿԱՐՈՒՄՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1971 թ. Ծնվել է 1932 թ. ապրիլի 18-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Որպես խմբագիր աշխատել է «Հայպետհրատ» («Նաիրի») հրատարակչությունում (1956-ից)։ Ավելի քան 30 թարգմանական գրքի հեղինակ է՝ հայերենից ռուսերեն, ինչպես նաև անգլերենից հայերեն և ռուսերեն։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից ռուսերեն) 6. Կոստան Զարյան, Անցորդը և նրա ուղին, […]

Կարդալ ավելին