ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 1980թ. Ծնվել է 1933 թ. նոյեմբերի 16-ին, Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասախոսում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Մասնակցել է գրականության պատմության և տեսության տարբեր հարցերին վերաբերող մեկ տասնյակ կոլեկտիվ մենագրությունների ստեղծման աշխատանքներին, […]