ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ

Ս.թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության համատեղ նիստ։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտ ներկայացրեց 2019 թ. ընթացքում գրողների միության ծավալած գործունեությունը։ Նա կարևորեց հայ մեծ դասականների՝ Հովհ. Թումանյանի, Լևոն Շանթի, Երվանդ Օտյանի 150-ամյա, ինչպես նաև արդի գրականության ականավոր դեմքերի՝ Ս. Կապուտիկյանի, Հր. Հովհաննիսյանի, Գևորգ Էմինի 100-ամյա հոբելյանների նշումը։ Նշեց նաև ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, Չարենցի, Իսահակյանի տուն-թանգարաններում տեղի ունեցած շնորհանդեսներն ու քննարկումները, Թարգմանչաց փառատոնը, որ այս տարի դարձավ միջազգային, ՀԳՄ 85-ամյակին նվիրված մեկամսյա ծավալուն միջոցառումները մարզերում, Արցախում և մայրաքաղաքում։

Այնուհետև Մանվել Միկոյանը առաջարկեց՝ ՀԳՄ 2019 թ. գործունեությունը գնահատել բավարար։ Քվեարկությունն անցավ միաձայն։

Այդպիսով նիստն ավարտեց իր աշխատանքը։

Նիստից հետո ՀԳՄ Կլոր սրահում բոլորը միասին շնորհավորեցին գալիք Նոր տարին։