ԳՐՔԻ ՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

ԳՐՔԻ ՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ փետրվարի 19-ին՝ ժամը 13-ին,  Հայաստանի գրողների միության շենքի դիմաց և «Պոեզիայի պուրակ»-ում գրողները կհանդիպեն ընթերցողների, անցորդների հետ և կնվիրեն գրքեր։

«Նոր գիրք» գրախանութի դիմաց կլինի գրասեղան, որտեղ ևս կլինեն նվեր գրքեր։

-Իսկ դուք գիրք նվիրո՞ւմ եք…

***

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, տարիներ առաջ Հայաստանի գրողների միությունը նախաձեռնեց այդ օրը հայտարարել նաև «Գիրք նվիրելու օր»։ Արդեն 15 տարի Հայաստանում, Արցախում, ինչպես նաև հայաշատ երկրներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված և՛ Հովհաննես Թումանյանին, և՛ հայ գրքին։ Աստիճանաբար «Գիրք նվիրելու օր»-ը լայն ընդգրկում ձեռք բերեց և քաղաքներում ու գյուղերում գիրք նվիրելը դարձավ գրքի նկատմամբ սիրո և հետաքրքրության առհավատչյա։ Ամեն տարի Հայաստանի գրողների միությունը Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքապետարանների հետ կազմակերպում է հանդիպումներ դպրոցներում, գրադարաններում և այլ վայրերում՝ նվիրված օրվա խորհրդին։

Կարդացե՛ք, սիրե՛ք գիրքը և նվիրե՛ք միմյանց։

Սիրով՝ Հայաստանի գրողների միություն