Օմար Խայամի «Քառյակներ» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 4-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի «Քառյակներ» գրքի(թարգմանիչ Լևոն Բլբուլյան)շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան Սեյեգ Մոհամմադ Ռեզա Հեյդարին (ՀՀ- ում ԻՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական), Ազատ Եղիազարյանը(գրականագետ), Ռուզան Ասատրյանը(բանաստեղծ), Հակոբ Մովսեսը(բանաստեղծ), Էմմա Բեգիջանյանը(թարգմանիչ), Արքմենիկ Նիկողոսյանը(գրականագետ), Շանթ Մկրտչյանը(բանաստեղծ, թարգմանիչ),Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Սաթենիկ Ավետիսյանը(գրականագետ), Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ, թարգմանիչ):
Օմար Խայամի բանաստեղծություններից ընթերցեց ասմունքող Գայանե Սամվելյանը:
Ցերեկույթը վարում էր ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: