Ցավակցություն
17.07.2024
Ցավակցություն
Բեյրութում կյանքից հեռացել է բանաստեղծուհի Շուշիկ Տասնապետյանը:
Նա զգալի աշխատանք է կատարել Հայաստան – Սփյուռք մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում: Քանիցս մասնակցել է Հայաստանում սփյուռքահայ գրողների համաժողովներին, հանդես եկել կարևոր առաջարկություններով:
Նրա բանաստեղծությունները նորարարական շունչ ունեն և ընթերցողներ Հայաստանում:
Սիրելի Շուշիկի հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
Հայաստանի գրողների միություն