ՏՈՆԱՊԵՏ 2024 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

31.03.2025
ՏՈՆԱՊԵՏ 2024
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 2-ին ժամը 17։00-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի կունենա Վրեժ Իսրայելյանի անվան «Տոնապետ 2024» ամենամյա գրական մրցույթի մրցանակաբաշխությունը։
Արարողության ընթացքում կներկայացվի նաև «Կայարան» գրական հանդեսի 2025թ․ մարտ ամսվա համարը, որտեղ ներառված են մրցույթին մասնակցած ութսունհինգ պատմվածքներից եզրափակիչ փուլ անցած ընտրյալ ստեղծագործությունները։
Հրավիրվում են բոլոր գրականասեր քաղաքացիները։
Հասցե․ Հայաստանի գրողների միություն, Բաղրամյան 3, Երևան։