ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ‎,
ՀԳՄ անդամ 1997թ.

Ծնվել է 1943թ. մարտի 16-ին, Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ նկարչության և տարրական դասարանների ուսուցչի մասնագիտությամբ, եղել է ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ։ 1969թ. առ այսօր աշխատում է նույն ինստիտուտում որպես կերպարվեստի բաժնի վարիչ և թեմատիկ խմբի ղեկավար։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչն է (1999 թ.-ից)։ Նկարիչների միության անդամ է, նաև ՀՀ մի շարք գիտական ինստիտուտների և հիմնարկների գիտխորհուրդների, այդ թվում՝ գիտական աստիճան շնորհող նախագահի տեղակալ։ Հեղինակ է մի շարք մենագրությունների, գեղարվեստական թարգմանությունների, բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են գիտական և գրական մամուլում («Գարուն», «Գրական թերթ»)։ Մասնակցել է նախկին միութենական հանրապետությունների և միջազգային մի շարք գիտաժողովների (Երևան, Թբիլիսի, Մոսկվա, Վիչենցա, Բոլոնյա, Նյու Յորք։ Վենետիկի Ֆոսկարի համալսարանում դասավանդել է հայ միջնադարյան արվեստի պատմություն)։

ԵՐԿԵՐ

1. Հայ արվեստի պատմություն (համահեղինակ), Եր., 2009։
2. Խորանների մեկնություններ (բնագրեր և թարգմանություններ գրաբարից), Եր.,1995։
3. Խճանկար (բանաստեղծություններ), Եր., 1999։
4. Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (13-րդ դարի վերջ-14-րդ դարի սկիզբ), Եր., 1984։
5. Սարգիս Պիծակ, Եր.,1980։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գրաբարից և գերմաներենից)

1. Ներսես Շնորհալի, Հիսուս որդի, Եր., 1991։
2. Վոլֆգանգ Գյոթե, Վայմարյան քնար, (Հռոմեական էլեգիաներ, էպիգրամներ, 1790. Վենետիկ, Վիլհելմ Մայստերից, Չարչարանաց եռապատում), Եր.,1985

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի։

Հասցե՝ Երևան 91, Նոր Նորքի 7-րդ զանգված,
շենք 20, բն. 31
հեռ. բն. 66-63-18, աշխ. 56-25-08, 56-07-86
բջջ. 077-66-63-18