ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1964 թ. մայիսի 18-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետը։ Աշխատել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, եղել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի ձեռագրատան վարիչ։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Այժմ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրենն է։
Հեղինակ է 24 գրքի, 40-ից ավելի գիտական հոդվածների։

ԵՐԿԵՐ

1. Չսկսված և չավարտված պատերազմը, Եր., 2014։
2. Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Ա. Վենետիկից Հռոմ, Եր., 2012։
3. Խորհրդավոր ընթրիք. հայկական ավանդույթից մինչև Լեոնարդո, Եր., 2008։
4. Պայծառակերպությունը և Վարդավառի տոնը, Եր., 2006։
5. Երուսաղեմի հայ ուխտավորը, Ս. Էջմիածին, 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալի։
2. 2014 թ. արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի։
3. 2014 թ. արժանացել է ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշանի։
4.1994 թ. մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Հասցե՝ Երևան 12, Կոմիտասի 9/1 շենք, բն. 37-38
հեռ.՝ բջջ. 093 50 70 86