ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1982թ.

Ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին, Թալինի շրջանի Գառնհովիտ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ):Վախճանվել է 17.06.2015 թ.
Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում (1971-72), Հայկական հանրագիտարանում (1972-91), «Հայաստան» հրատարակչությունում (գլխավոր խմբագիր, 1991-94), «Պայքար» ամսագրում (պատասխանատու խմբագիր, 1995-99), ՀԳՄ հրատարակչությունում (գլխավոր խմբագիր, 2003-2008), տարբեր այլ խմբագրություններում: 1967-ից նրա ստեղծագործություններն ու թարգմանությունները տպագրվում են հանրապետական գրական մամուլում: Նրա բանաստեղծությունները տպագրվել են ռուսերեն, սլովակերեն, ‎ֆրանսերեն, վրացերեն և այլ լեզուներով:
Հեղինակ է 9 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Կասկածի ջրերի վրա (բանաստեղծություններ), Եր., 2009:
2. Մինչև վերջին անձրևը (բանաստեղծություններ, ընտրանի), Եր., 2007:
3. Ծանր խաչ, Եր.,1996։
4. Ներսիկի թութակը (մանկական), Եր., 1991։
5. Օրերի սերը, Եր., 1978։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մարդկանց վաճառք ( Եր., 2004):
2. Կրալի Մարկո (բուլղարական էպոս. չափածո տեքստ` տողացի թարգմանության հիման վրա, Եր., 2010)

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
2. 2007թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 1997թ. «Ծանր խաչ» ժողովածուի համար արժանացել է Թեքեյան մշակութային միության գրական մրցանակի։
4. 1992թ. «Ներսիկի թութակը» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի։
Հասցե` Երևան 19, Աղբյուր Սերոբ 1, բն. 27,
հեռ. բն. 265123, բջջ. 091 26 51 23
Էլ. փոստ` varlenaleksanyan@yahoo.com