ՎԱՆ ԱՐՅԱՆ (ՎԻԼՅԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ)

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1991թ.

Ծնվել է 1949թ. հունիսի 29-ին, Գուգարքի շրջանի Ձորագյուղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Որպես գրական աշխատող և ֆոտոլրագրող աշխատել է տարբեր պարբերականներում։ Նրա մանկական պիեսները բեմադրվել են հանրապետական թատրոններում։ Վ. Արյանը թարգմանել և տպագրության է պատրաստել մինչկոլոմբոսյան շրջանի լատինաամերիկյան ժողովուրդների պոեզիայի ընտրանին։ Նրա պատմվածքները լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, բուլղարերեն։ Որպես կինոռեժիսոր և սցենարիստ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր։ Հիմնադրել է «Վան Արյան» հրատարակչական-տպագրական մասնավոր համալիրը (1994թ.) և մինչև օրս հրատարակել շուրջ 400 անուն գիրք։ Հրատարակչությունը հիմնադրել է տարբեր մատենաշարեր, որոնցից արժանի է հիշատակման «Արդի հայ թատերգությունը»։ Այդ մատենաշարով արդեն լույս են տեսել 12 անուն գրքույկներ։

ԵՐԿԵՐ

1. Ընդամենը, Եր., 2010։
2. Անտեսանելի շղթա, Եր., 2009։
3. Ոչ միայն փոքրերի համար, Եր., 2008։
4. Քո միակ անունը (պատմվածքներ), Եր., 1988։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

Հասցեն՝ Երևան 28, Կիևյան 4/3, բն. 20
հեռ. բն.՝ 22-56-09, աշխ. 27-94-94, 54-33-17
բջջ. 091 41 54 18
Էլ. փոստ՝ vanaryan1996@yahoo.com