ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆ

ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆ

Կյանքից հեռացել է վաստակաշատ թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության անդամ ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆԸ։ Նրա ողջ կյանքը անմնացորդ նվիրում էր գրականությանը, հատկապես՝ թարգմանական արվեստին, որի շնորհիվ ընթերցողի սեղանին են դրվել Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը», Անրի Թուայայի «Սգավոր ձյունը», «Էգլեթիերների ընտանիքը», Գի դը Մոպասանի «Ձիթենու այգին», Անրի Վերնոյի «Մայրիկը» և այլ ստեղծագործություններ։ Նշանակալի է եղել Սոֆի Ավագյանի և «Սարգիս Խաչենց» հրատարակչության երկարատև համագործակցությունը, որի արդյունքում լույս են տեսել Պոլ Գոգենի «Նոա նոա առաջ և հետո. հոդվածներ և նամակներ», Անրի Մատիսի «Հոդվածներ, նամակներ, զրույցներ», Պրոսպեր Մերիմեի «Կառլոս IX-ի ժամանակագրությունը», Էլ Ֆորի «Արվեստի պատմություն, վերածնվող արվեստ», Վասիլի Կանդինսկիի «Կետը և գիծը» ստեղծագործությունները։

Պայծառ, բարձրաճաշակ մարդու, սիրելի Սոֆի Ավագյանի հիշատակը վառ կմնա նրա գրչընկերների և ընթերցողների սրտերում։

Սոֆի Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 17-20-ը, «Բաքոս» սգո սրահում (Դավիթ-Բեկի 103)։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ