ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ

Կյանքից հեռացել է սփյուռքահայ տաղանդավոր արձակագիր, հրապարակագիր ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԸ։ Նրա արձակը՝ տոգորված հայրենի Հաճընի կյանք ու պատկերներով, առանձնակի տեղ է գրավում սփյուռքահայ արձակում։ Հիշատակելի է նրա «Արշիլ Գորկի» կենսագրական վեպը՝ հայ մեծ, տաղանդավոր նկարիչ Արշիլ Գորկու ապրումներով լի նկարչության ու նկարչության պատմության մեջ նոր խոսք ասելու ջանքով և նրա ողբերգական կյանքի պատկերով։ Տարիներ առաջ՝ 2017-ին, Ծաղկաձորում՝ Գրողների ստեղծագործական տան մեծ դահլիճում, գրողների և նրա տիկնոջ ներկայությամբ Հայաստանի գրողների միությունը նշեց հրաշալի մարդու և գրողի 90-ամյակը։ Վառ եմ հիշում նրա՝ տարիք չճանաչող առինքնող, պայծառություն պարունակող խոսքը։ Նա միշտ կապված է եղել մեր գրական կյանքի հետ և մեծ դեր է խաղացել սփյուռքահայ գրականության աշխարհում։

Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ նախագահ