ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԸ

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԸ

Հունվարի 23-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ  գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց Սամվել Մուրադյանին հոբելյանի առթիվ՝ հանձնելով նրան ՀԳՄ ուղերձը և մաղթելով  ստեղծագործական նոր հաջողություններ: Ցերեկույթը վարում էր բանաստեղծ Կորյուն Առաքելյանը: Ելույթ ունեցան գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր  Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Արմեն Կարապետյանը, Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն  Սուսաննա Դավթյանը,  բանաստեղծուհիներ Անահիտ Դանիելյանը, Եսթերը և այլոք: Սամվել Մուրադյանին ասմունքով շնորհավորեց  ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Սամվել Մուրադյանի գրականագիտական հոդվածներից հատվածներ ընթերցեցին ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնի ղեկավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը և բանասեր, ասմունքող Գայանե Անտինյանը:  Ցերեկույթի ավարտին Սամվել Մուրադյանը խոսեց իր անցած ճանապարհի, հայ գրողների, հատկապես՝ Հովհաննես Շիրազի հետ իր մտերմության, գրականագիտական ու դասախոսական աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների ու գնահատանքի համար: