ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կյանքի 73-րդ տարում մահացել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ, ՀՀ ժուռնալիստների, ՀՀ թատերական գործիչների միությունների անդամ, ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից
ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։
Ս. Բեգլարյանը մեկ տասնյակից ավելի արձակ և չափածո ժողովածուների հեղինակ է, ՀԳՄ Վ. Անանյանի անվան մրցանակակիր, արժանացել է ՀՀ վարչապետի, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Մարշալ Բաղրամյան», «Երկրապահ» մեդալների։
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը` 17:00-ին, Նոյեմբերյանում` իր առանձատանը: Հուղարկավորությունը՝ օգոստոսի 2-ին, ժամը` 13։00-ին, նույն վայրից։
Ցավակցում ենք սիրված գրողի, գրական-մշակութային անխոնջ գործչի, հայրենասեր հայի՝ Սամվել Բեգլարյանի ընտանիքին, հարազատներին, գրչակիցներին և ընթերցողներին։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ