«Ռուսերեն լեզու» Միջազգային գրական մրցույթ ԱՊՀ և մերձավոր արտերկրի ռուսագիր երիտասարդ գրողների ու բանաստեղծների համար
«Ռուսերեն լեզու»
Միջազգային գրական մրցույթ
ԱՊՀ և մերձավոր արտերկրի ռուսագիր երիտասարդ գրողների
ու բանաստեղծների համար
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան հեղինակներ:
Մրցույթի հաղթողները պարգևատրվում են դիպլոմներով ու դրամական պարգևներով՝
1-ին մրցանակ – 100 000 ռուբլի (ՌԴ)
2-րդ մրցանակ – 80 000 ռուբլի
3-րդ մրցանակ – 60 000 ռուբլի
Մրցութային գործերը (տպագիր և անտիպ) ներկայացվում են էլեկտրոնային շարվածքով (Word) կամ փոստով:
Ընդունվում են ռուսերեն լեզվով գրված վեպեր, վիպակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ: Ինչպես նաև հեղինակի տվյալներ (անուն, ազգանուն,-կեղծանուն, տարիքը, հակիրճ ստեղծագործական կենսագրություն, հրապարակումների ցանկ, հեռախոսահամար, փոստային հասցե և էլ.փոստ): Մրցույթին ներկայացված ստեղծագործությունները չեն վերադարձվում:
Աշխատանքների ներկայացման ժամկետը՝ 01. 02. 2015 – 01. 10. 2015
Հաղթողները հրավեր կստանան՝ մասնակցելու պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Մոսկվայում, Ա. Պուշկինի անվան պետական թանգարանում, 2015 թ. հոկտեմբեր ամսին:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները, վերոնշյալ տեղեկությունների հետ, ուղարկել Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատ rusrech@oprf.ru կամ 125993, г. Москва, ГСП-3, Миусская пл., д. 7, стр. 1.