ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ
Կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց դրամատուրգ, գրաքննադատ Ռուբեն Սանոյանը:
Ռուբեն Սանոյանը ծնվել է 1933թ. Հունվարի 27-ին, Լենինականում / այժմ Գյումրի/: 1958թ. ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի փլիլիսոփայության ֆակուլտետը: 1958-1964թ.թ. աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Անբեղյանի անվան գրականության ինստիտուում, 1964- 1970թ.թ. ՀՀ ԳԱ փիլիսոփայույան սեկտորում: 1970-ից ար—մտյան թատրոնի պատմություն է դասախոսել Եր—անի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Գրողների միության անդամ է 1970 թվականից: Բազմաթիվ պիեսների հեղինակ է, որոնք , ինչպես — թատրոնի պատմությանը, թատերագիտության խնդիրներին վերաբերող նրա հոդվածները իրենց գեղարվեստական — գիտական մակարդակով արժանացել են հանդիսատեսի — մասնագետների բարձր գնահատականին: Նրա ,, Հայրիկները, մայրիկները, բալիկները,,/ 1965թ./, ,,Բարդիները լուռ,, /պիեսների ժողովածու, 1986թ./, ,,Ընթրիք նեղ շրջանակում,, /1985թ./ ,,Մեծ բիթլիսցու առեղծվածը,,` ռուսերեն /1998թ.— 2004-ին` հայերեն/, ,,Դրամատուրգ, ռեժիսոր, քննադատ,,/ ռուսերեն հոդվածների ժողովածու, 1987թ./ — այլ դրամաներն ու հրապարակումները նշանակալի ներդրում են հայ թատերարվեստի բնագավառում: Ռ. Սանոյանի ,,Ախ, մայրիկ, մայրիկ,, /1964թ./ — ,,Վայրենին,, պիեսներն արժանացել են ՀԳՄ — Մշակույթի նախարարության մրցանակի:
Ազնիվ, իր առաքելությանը նվիրված արվեստագետի, մարդու — ընկերոջ հիշատակը դեռ երկար կապրի նրան ճանաչողների — գնահատողների սրտերում:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Սանոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 18-ից, Նոր Նորքի 2-րդ զանգված, Գյուրջյան 10 հասցեի ,,Սգո սրահում,,:
Վերջին հրաժեշտը` մայիսի 14-ին, ժամը 12.օօ -13.օօ, նշված ,,Սգո սրահում,,
ՄԻՇՏ ՆԵՐԿԱ ՄԵՐ ՇԱՐՔԵՐՈՒՄ
Դժվար է հաշտվել այն մտքին, որ Ռուբեն սանոյանն արդեն մեզ հետ չէ: Նա միշտկ յանքով լի էր, մշտապես ջանում էր լինել իրադարձությունների կենտրոնում: Վերջին ամիսներին, հասկանալով, որ ուժերը սպառվում են, ասում էր. ,,Իմ վերջին ցանկությունն է տեսնել, թե աշխարհն ինչպես է նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը,,:
Նա ամբողջ կյանքում կապված էր թատրոնին, դասախոսում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում, ինքն էլ պիեսներ էր գրում, որոնցից ,, Կապտադեղնավուն մենություն,, -ը մի քանի տարի առաջ տպագրվել է նա— ,,Լիտերատուրնայա Արմենիա,, հանդեսում: Բայց նրա գլխավոր նախասիրությունը Վիլյամ Սարոյանն էր: Նա մի ամբողջ մենագրություն նվիրեց մեծ բիթլիսցու կյանքին ու ստեղծագործությանը, հիանալիորեն գիտեր նրա բոլոր ստեղծագործությունները — կարող էր ժամերով խոսել այդ մասին:
Ռուբեն Սանոյանը միաժամանակ կյանքի նկատմամբ ակտիվ դիրքորոշում ուներ: Նրան խորապես հուզում էր այն միտքը,, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում կառուցել` հզոր, բարգավաճ, առաջավոր, ծաղկուն, ժողովրդավար այն երկիրը, որը մոլորակի բոլոր հայերի հպարտությունը կլիներ ու կձգեր նրանց դեպի իրեն:
Նա լավ ընկեր էր, մշակույթի նվիրյալ — միշտ ներկա կմնա մեր շարքերում:
Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ