ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ – 90

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ – 90
Հարգելի Ռոպեր Հատտեճյան

Հայաստանի գրողների միության բոլոր անդամների անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ:
Դուք՝ Զահրատի և Զարեհ Խրախունու հետ միասին, մեկն եք մտավորականության այն «հրաշալի եռյակի», որն անցյալ դարի կեսերին խտացումը եղավ պոլսահայ արդի գրականու­թյան՝ սկզբնավորելով գրական նորարարական այն շարժումը, որն իր մի թևով ուղղված էր նաև ապագայի տեսլականին:
Դուք եղաք գրող՝ փիլիսոփայի քննախույզ հայացքով օժտված, թատերագիր՝ ժամանակակից կյանքն իր ճշմարիտ ու գերլարված դրսևորումներում ներկայացնող, հմուտ լրագրող և «Մարմարա» օրաթերթի բազմամյա տնօրեն-խմբագրապետ, որի էջերում տպագրված Ձեր հրապարակագրու­թյունն ընդգրկում է պոլսահայ ժամանակակից կյանքի անփոխարինելի վավերանյութը:
Դեռևս Ձեր առաջին ստեղծագործական հայտից՝ «Կեանքի մը երեք կիրակիները» պիեսից (1949 թ.) սկսած մինչև «Բառասխալ», «Մարդոց մեծության և խեղճության մասին» (1972) պատմվածքների ժողովածուներն ու «Առաստաղ» (1981-1983) վեպը, մինչև շարունակաբար 1982-2002 թթ. հրատարակված «Յուշատետր» խոհափիլիսոփայական նոթագրերը, գալիս են վկայելու առանձնահատուկ տաղանդի տեր գրողի ծնունդն ու հաստատումը հայ գրականության մեջ:
«Փառք ու պատի՛ւ բոլոր բանաստեղծներուն, որոնք մեր ժողովուրդը ազնուացուցին իրենց արուեստով ու ներշնչումներով»,- մի առիթով գրել եք Դուք:
Այսօր՝ Ձեր գեղեցիկ հոբելյանի առիթով, ուրախ ենք հավաստելու, որ Դուք՝ սիրելի Ռոպեր Հատտեճյան, հայ ժողովուրդը իրենց ինքնատիպ ստեղծագործությամբ ազնվացնողներից մեկն եք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ե­ՐԵ­ՎԵ­ԼԻ ՀԵ­ՏԱ­ԳԻԾ
Արևմտա­հայ գրա­կա­նութ­յուն (նաև՝ ­մա­մուլ, որ ընդ­հա­նուր հաշ­վով դարձ­յալ գրա­կա­նութ­յուն է) և Պո­լիս ան­վա­նում­նե­րը թերևս ­նույ­նա­կան են դար­ձել մեր մտա­պատ­կե­րում, թեև գի­տենք, որ այն ստեղծ­վում էր նաև այլ քա­ղաք­նե­րում, բայց Կոս­տանդ­նու­պո­լի­սը (Պո­լիս, Ստամ­բուլ-Իս­թան­պու­լը) տունն էր, օ­ջա­խը, հա­մա­խմբու­մի կենտ­րո­նը արևմտա­հայ մշա­կույ­թի՝ մինչև 1915-ը, ա­պա 1918-ից մինչև 1923-ը… Հե­տո գրե­թե դա­տարկ­ված հա­յոց գրա­կան-մշա­կու­թա­յին այս օ­ջա­խը այլևս­ ոչ միայն կենտ­րոն չդար­ձավ, այլև շուրջ քա­ռորդ դար շնչա­հեղձ էր, նույ­նիսկ ա­վե­լի շատ, քան հա­միդ­յան 1896-1908 տա­րի­նե­րին: Հե­տո, քա­ղա­քա­կան քիչ թե շատ թողտ­վու­թյուն­նե­րով, կեն­դա­նութ­յան շունչ ա­ռավ, թերևս ­զար­թոնք ապ­րեց հետ­պա­տե­րազմ­յան տա­րի­նե­րին նոր, ե­րի­տա­սարդ սերն­դի ջան­քե­րով, ո­րոն­ցից մեկն էլ Ռո­պեր Հատ­տեճ­յանն էր, որ այ­սօր, ա­հա, բո­լո­րեց իր կյան­քի 9-րդ ­տաս­նամ­յա­կը: Ե­թե ան­տե­սենք իսկ դպրո­ցա­կան տա­րի­նե­րին ըն­կեր­նե­րի հետ ձե­ռա­գիր կամ մե­քե­նա­գիր թեր­թեր «հրա­տա­րա­կե­լու» խան­դա­վառ փոր­ձե­րը, պար­տա­վոր ենք, կարգ է, նրա «Բա­ռաս­խալ» և «Ե­րազ» վեր­նագ­րե­րով պատմ­վածք­նե­րի՝ մա­մու­լում ա­ռա­ջին հրա­տա­րա­կութ­յան տա­րե­թի­վը՝ 1946-ը, հա­մա­րել Հատ­տեճ­յա­նի գրա­կան մուտ­քի սկիզբ, ու այն այ­սօր դարձ­յալ հո­բել­յա­նա­կան է: Խորհր­դան­շա­կան է թերևս, որ ա­ռա­ջին այդ պատմ­վածք­նե­րը տպագր­վե­ցին Խա­չիկ Ա­միր­յա­նի «Ա­նիվ» ամ­սագ­րում: Հատ­տեճ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի «ա­նի­վը» ա­հա ար­դեն 70 տա­րի գլոր­վում է, և հա­ճե­լի է տես­նել ու լսել, որ այն դեռ ա­մուր է ու ըն­թաց­քի մեջ. իր նոր պտույտ­նե­րը շա­րու­նա­կում են տե­սա­նե­լի հետք թող­նել պոլ­սա­հայ գրա­կան-մշա­կու­թա­յին կյան­քում: Հե­տա­գիծ՝ ա­ռանց «բա­ռաս­խա­լի» (հա­յոց բա­ռի ու արևմտա­հա­յե­րե­նի բա­ցա­ռիկ ու ջա­նա­դիր հո­գա­ծութ­յուն) և միշտ՝ սթափ «ե­րազ»-ով: Հե­տա­գիծ՝ 70-ամ­յա ճա­նա­պար­հի՝ գրա­կան-գեղար­վես­տա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան, գրա­կա­նա­գի­տա­կան-գրա­քննա­դա­տա­կան, լրագ­րա­կան, ի­մաս­տա­սի­րա­կան բազ­մա­զան ժան­րաձևե­րով դրս­ևոր­ված մի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն, որ ոչ միայն հա­վաս­տի տա­րեգ­րութ­յունն է այդ շրջա­նի թրքա­հայ (և ոչ միայն) ի­րա­կա­նութ­յան ու մշա­կու­թա­յին կյան­քի, այլև հաս­տա­տում է նրա մեջ ա­նու­րա­նա­լի տեղն ու դե­րը մի բազ­մաշ­նորհ մտա­վո­րա­կա­նի՝ խո­հուն ար­ձա­կագ­րի, թա­տե­րագ­րի ու հրա­պա­րա­կագ­րի, թարգ­ման­չի, ժրա­ջան ու ա­մե­նա­հաս խմբագ­րա­պե­տի, որ Ռո­պեր Հատ­տեճ­յանն է: Նրա գոր­ծը գնա­հատ­վել է ոչ միայն պոլ­սա­հայ շրջա­նակ­նե­րում. այն ար­ժա­նա­ցել է մրցա­նակ­նե­րի Սփյուռ­քի տար­բեր գաղ­թօ­ջախ­նե­րում, ո­րով­հետև, լի­նե­լով պոլ­սա­կան մշա­կույ­թի ա­վան­դա­կիրն ու շա­րու­նա­կո­ղը հենց Պոլ­սում, Հատ­տեճ­յա­նը ամ­բողջ Սփյուռ­քի (ու նաև Հա­յաս­տա­նի) մտա­հո­գութ­յուն­նե­րի լու­սա­բա­նողն է ոչ միայն եր­կա­րակ­յաց «Մար­մա­րա­յի» է­ջե­րում, ո­րի բազ­մամ­յա խմբագ­րա­պե­տը ե­ղավ, այլև իր գրա­կան, հու­շագ­րա­կան, ու­ղեգ­րա­կան, վեր­լու­ծա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: Հատ­տեճ­յա­նը հա­մա­հայ մշա­կու­թա­յին գոր­ծիչ է, որ ար­մատ է ձգել պոլ­սա­հայ մի­ջա­վայ­րում և հենց այն­տեղ դար­ձել իր սերն­դի նշա­նա­վոր դեմ­քե­րից մե­կը ա­ռա­ջին­նե­րի շար­քում:
Այս հա­մա­ռոտ արժևո­րու­մը՝ ի լուր այ­լոց: Իսկ Ձեզ, սի­րե­լի՛ Հատ­տեճ­յան, ա­սում եմ՝ շնոր­հա­վոր Ձեր վաս­տա­կա­վոր հո­բել­յա­նը, մաղ­թում եմ նոր տա­րի­ներ ու ա­ռող­ջութ­յուն, իսկ գոր­ծե­լը, ստեղ­ծա­գոր­ծե­լը… դա Ձեր էութ­յունն է, ապ­րե­լու կեր­պը, ո­րին դա­վա­ճա­նել չեք կա­րող, ե­թե ան­գամ կա­մե­նաք:
Վազ­գեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ