ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1984թ.-ից:
Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատել է ՀԳՄ «Գրական թերթ»-ում, որպես գրաքննադատության բաժնի գրական աշխատող, բաժնի վարիչ (1972-1998 թթ.): 1998-2013 թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմում՝ վարելով պատասխանատու պաշտոններ: Դասավանդել է Հր. Աճառյանի անվան համալսարանում: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։
Ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար (2013 թ.)։
Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական և գրաքննադատական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և օտարերկրյա մամուլում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայում հայկական մշակութային ընկերության ստեղծմանն ու գործունեությանը, ընկերության «Վահագն» թերթի հրատարակմանը: 1990 թվականին կազմել (թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ) և Բելգրադում հրատարակել է «Կնիժևնա րեչ» սերբական գրական թերթի` հայ գրականությանը նվիրված հատուկ համար(16 էջ): Հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է «Գրական անդաստան» և «Բանավեճի ակումբ» գրական-մշակութային հաղորդաշարերը:
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։
ԵՐԿԵՐ
1.Տիրան Չրաքյան /Ինտրա/ կամ ,,հեքիաթի,, իրականությունը, Եր., 2016:
2.Ինտրա. Ներաշխարհ, Եր., 2006 (կազմել և արևելահայերեն ուղղագրության է փոխադրել Պ. Դեմիրճյանը)։
3. Վարք Ինտրայի, Եր., 2003։
4. Ժամանակը և գրականության զարգացումը, Եր., 1986։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)
1. Վիտո Սանսոնե, Քարեր, որ հոգի ունեն, Եր., 2009։
2. Ա. Գալանոպուլոս, Է. Բեկոն, Ատլանտիդա. առասպելի ետևում ճշմարտությունն է, Եր., 1985։
3. Հարոլդ Դուբախ, Ռոբերտ Տաբեր, 1001 հարց օվկիանոսի մասին և 1001 պատասխան, Եր., 1983։
4. Նիկոլայ Պետրովիչ, Զրույցներ գյուտարարության մասին, Եր., 1980։
5. Վիկտոր Պեկելիս, Քո հնարավորությունները, մարդ, Եր., 1979։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1.2016 թ. ,,Տիրան Չրաքյան /Ինտրա/ կամ ,,հեքիաթի,, իրականությունը,, մենագրությունն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։
2. 2016 թ. արժանացել է ՀԳՄ ,,Գրական թերթ,,-ի տարեկան 1-ին մրցանակի` գրականագիտություն անվանակարգում,
3.2015 թ. արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան Ոսկյա հուշամեդալի,
4. 2015 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի` գրականագիտություն անվանակարգում,
5. 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի,
6. 2014 թ. արժանացել է Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի կազմակերպության Ա.Ս. Գրիբոեդովի անվան գրական մրցանակի,
7. 2010թ. արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:
8. 2009թ. արժանացել է «Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչման` պարգևատրվելով հուշամեդալով,
9. 2004թ. «Վարք Ինտրայի» մենագրությունն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։
Հասցե` Երևան 51, Հ. Էմինի 1-ին նրբանցք, թիվ 21
հեռ.` բն. 235547, բջջ. /093/ 63 09 80: