ՆՈՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ծնվել է 1959 թ. Արցախում։ Մանկությունը Շուշիում է, պատանեկությունը՝ Ստեփանակերտում։ Խորհրդային բանակում է ծառայել, Հայոց բանակում էլ։ Սպայական կոչումը՝ մայոր։
Ունի բարձրագույն բանասիրական կրթություն։
2007-2008 թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնը, 2008-2018 թթ. եղել է Արցախի Հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահը։
2018 թ. նշանակվել է «Ազատ Արցախ» հանրապետական պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։
Ունի վաստակավոր լրագրողի կոչում։ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
Արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի և ՀՀ ՊՆ գերատեսչական «Գարեգին Նժդեհ» մեդալի։ Երեք անգամ հեռուստավավերագրական ֆիլմերի համար՝ ԱՀ Եղիշեի անվան մրցանակի։
15 գրքի (չափածո և արձակ) և տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է։
2023 թ. ընտրվել է Արցախի գրողների միության նախագահ։
2023-ի նոյեմբերին՝ Հայաստանի ԳՄ քարտուղար։
Հեղինակած գրքերը.
- Հավատ Արցախի (բանաստեղծություններ)
- Արևոտ օր (բանաստեղծություններ)
- Չավարտված խաղ (արձակ)
- Պար (բանաստեղծություններ)
- Երբ դաշտում մեկն է ցուլը (բանաստեղծություններ)
- Երկնքից ընկնող գույն-գույն խնձորներ (բանաստեղծություններ)
- Խաչ (արձակ)
- Ամենալավ ժամանակը (բանաստեղծություններ)
- Մրսած քամիներ (բանաստեղծություններ)
- Զվարճալի պատմությունների հրաշքները (բանաստեղծություններ)
- Շուշեցի մի ծիծաղող տղեկ (վեպ)
- Մեծ դուռ (արձակ)
- Եղածը մի բան չէ (արձակ)
- Վախեցած կատուն իմ տան շեմին (բանաստեղծություններ)