Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի մահվան օրն է:
Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի մահվան օրն է:
Նրա հուշարձանին( ինչպես ամեն տարի այս օրը) այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին գրողներ, մտավորականներ, Մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, տուն թանգարանի աշխատակիցներ, Չարենցյան պոեզիայի սիրահարներ:
Բացման խոսք ասաց բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, ըստ նրա՝ «Մեծ հայի ողջ կյանքն ու գործը անմոռաց նվիրում էր հայրենիքին»,:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում մասնավորապես ասաց.«Չարենցն այսօր ևս հայ պատանիներին ընթերցելու հսկայական էներգիա է տալիս, ճանաչել է տալիս մեր պատմությունը, ընկալել է տալիս մեր լեզվի շքեղության ուժը և նաև ներշնչում է մեծ հավատ ապագայի հանդեպ, որպեսզի ամեն մեկը մի աղյուս դնի ապագայի շենքի կառուցմանը: Նա մեծ պայծառատես էր և նրա հայացքը միշտ մեզ հետ է»…
Այնուհետև աշակերտներն ընթերցեցին Չարենցի բանաստեղծություններից: