ՆԻՍՏ

ՆԻՍՏ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության նիստ։ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նախ ներկայացրեց անցնող տարվա ընթացքում կյանքին հրաժեշտ տված գրողների միության անդամների ցանկը, որոնց հիշատակը ներկաները հարգեցին հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, ապա անդրադարձավ ներկա քաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի ու Արցախի գրողների միությունների ղեկավարության մշտական կապին ու համագործակցությանը:

Նա հանգամանորեն ներկայացրեց 2022 թ.-ի գրական կարևորագույն միջոցառումները, ապա անդրադարձավ գալիք տարվա ընթացքում նախատեսված ծրագրերին։ Մարզերում տարվող աշխատանքի, գալիք տարվա ծրագրերի հաղորդմամբ հանդես եկան մասնաճյուղերի նախագահները՝ Անդրանիկ Կարապետյանը (Շիրակ), Մանասեն (Արարատ), Հակոբ Հարությունը (Կոտայք), Տիգրան Նիկողոսյանը (Գեղարքունիք):

Միության՝ անցնող տարվա գործունեությունը ըստ արժանվույն գնահատեցին Ռոլանդ Շառոյանը, Թադևոս Տոնոյանը։