ՆԵԿՏԱՐ ՍԻՄՈՆԻ. «ԻՄ ԱԴԵՆ»

Նեկտար Սիմոնի. «Իմ ադեն»

Հունիսի 21-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ գրող Նեկտար Սիմոնիի «Իմ ադեն» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում: Բացման խոսքով հանդես եկավ և գրքի տպագրության առթիվ հեղինակին շնորհավորեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումը վարում էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Ելույթ ունեցան արձակագիր Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Հարությունը, գրքի խմբագիր բանաստեղծուհի Հռիփսիմեն և այլոք: Նեկտար Սիմոնին շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների համար և պատմեց գիրքը գրելու շարժառիթներն ու հիշողություններ տատի մասին: Գյումրիի  «Մտորումներ» թատրոնի դերասան Դավիթ Մարդոյանը հատվածներ ընթերցեց գրքից: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգիչ, միջազգային փառատոների դափնեկիր  Հայկ Թոնգուրյանը հանդես եկավ երաժշտական կատարումներով: